«ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ». ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ
![](https://gorsu.am/wp-content/uploads/2024/03/27.03.2024.jpg)
ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը կազմակերպում է գիտական սեմինարների շարք, որոնց կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները: 2024 թ. ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար:
Ս.թ. մարտի 27-ին՝ ժ. 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Գիտությունն այսօր» սեմինարների շարքի երկրորդ հանդիպումը՝ «Ապակոդավորում ենք գենոմը» թեմայով:
Որպես մոդերատոր հանդես կգա ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:
Սեմինարին գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝
Սեմինարների շարքին առավել ակտիվ մասնակցած ուսանողներն ու աշակերտները կստանան մասնակցության վկայականներ: