News

«ՏԱՐՎԱ ՈՒՍԱՆՈՂ 2023». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ

Ռուսաստանի Դաշնության «New science» գիտական համագործակցության միջազգային կենտրոնը հրավիրում է կրթական համակարգի բարձրագույն և միջին մասնագիտական ​​մակարդակների ուսանողներին մասնակցելու «Տարվա ուսանող 2023» միջազգային կրթական և հետազոտական ​​ ամենամյա մրցույթի առաջին փուլին: Մրցույթի նպատակն է երիտասարդներին ներգրավել նորարարական գործունեության և գիտատեխնիկական[…]

ԷՐԱԶՄՈՒՍ+ T-GREEN. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության (ԳՊՀ ԱԿՀԼ) բաժնի նախաձեռնությամբ համալսարանի անգլերեն լեզվի կաբինետում տեղի ունեցավ Էրազմուս + կարողությունների զարգացման «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում, որին մասնակցեցին ԳՊՀ ռեկտոր Տ․ Վանդունցը,[…]

ԳՊՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Oրերս Երևանում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի աշխատաժողովը, որին մասնակցեցին ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը և որակի գնահատման և ապահովման բաժնի ղեկավար Գայանե Շաբունցը: Ծրագիրը միտված է իրավական և մասնագիտական կրթության զարգացմանը, որի ակնկալվող վերջնարդյունքներն են համալսարանական[…]

ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԹԱԻԼԱՆԴԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սիրելի՛ ուսանողներ, Թաիլանդի բարձրագույն կրթության, գիտության, հետազոտությունների և նորարարությունների նախարարությունը հայտարարել է 2023 թ. Թաիլանդի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից միջազգային ուսանողներին հատկացվող կրթաթոշակների մասին: Կրթաթոշակների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://mhesi.e-office.cloud/d/2371fe19

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Ապրիլի 23-ին «Ուսանողական ինքնակառավարման խթանում ուսանողների զորեղացման միջոցով» ծրագրի շրջանակում ԳՊՀ ուսանողների հետ տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր ձևավորել մարզաբնակ ուսանողների համընդհանուր պլատֆորմ և խրախուսել ուսանողական ինքնակառավարման ակտիվացումը ԵՊՀ ԻՄ-ի հաջողության պատմության օրինակով: Հանդիպման ընթացքում ԵՊՀ ԻՄ ուսանողները ներկայացրեցին[…]

«ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ՖՐԱՆԿՈՖՈՆ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԸ՝ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ».ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Սիրելի՛ համալսարանականներ, ԳՊՀ օտար լեզուների ամբիոնը և արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժինը սիրով հրավիրում են ձեզ մասնակցելու ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպված «Ֆրանսիան և ֆրանկոֆոն մյուս երկրները՝ խոշորացույցի տակ» մրցույթին, որը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 21-ին` ժամը 12:00-ին, ամբիոնին[…]

ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

2023 թ. ապրիլի 1-14-ը Erasmus+SMARTI (Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրի շրջանակում ԳՊՀ ԱԿՀԼ բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանն ու ԳՊՀ բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Լիլիթ Աթաբեկյանը[…]

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳՈՐԻՍԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Ապրիլի 14-ին ԳՊՀ «Պատմություն» մասնագիտության ուսանողները բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոսներ Ս․ Հարությունյանի, Լ․ Բալասանյանի և Ն․ Յուզբաշյանի ուղեկցությամբ այցելեցին Գորիսի երկրագիտական թանգարան։ Թանգարանի աշխատակցուհին շրջայցի ընթացքում անդրադարձավ թանգարանում տեղ գտած տարածաշրջանի պատմությունն ու մշակույթը արտացոլող ինքնատիպ ցուցանմուշներին, որոնցին հատկապես[…]

2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ դիմորդ,  Ապրիլի 15-ից մեկնարկել է 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության հայտագրումը: Շրջանավարտը (դիմորդը) պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ անձնական համար ստանալու համար[…]

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Հնարավորություններ և[…]