News

«ԿԱՆԵՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ՝ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՄԲԱՎՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ»․ ԳՊՀ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահի ընտրություն ու ԳՊՀ-ի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվում փոփոխություններ կատարելը. այս հարցերն  էին ընդգրկվել սեպտեմբերի 8-ին կայացած Գորիսի պետական համալսարանի խորհրդի արտահերթ նիստում։ Նախքան նիստի սկսվելը համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը ներկայացրեց խորհրդի կազմում ՀՀ վարչապետի որոշմամբ կատարված[…]

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Լույս է տեսել Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի երրորդ լրատուն (2023 թ. հունիս)  երկու լեզուներով (հայերեն և անգլերեն)։ Լրատու 3-րդ

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց  Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուսիմային: Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը, ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը, արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար Ն. Սաֆարյանը: Ռեկտոր Տ. Վանդունցը, ողջունելով[…]

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ, Գորիսի պետական համալսարանում մեկնարկել է 2023-2024 ուստարվա մագիստրատուրայի  ընդունելությունը՝ հեռակա կրթաձևով: Ընդունելությունը կտևի մինչև սեպտեմբերի 25-ը: Մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 26- ից մինչև 30-ը: Փաստաթղթերն ընդունվում են տեղում՝ ԳՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում: Ընդունելության փաստաթղթերի ցանկը ներկայացվում է ստորև. անձնագրի պատճենը, դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների[…]

ԷՐԱԶՄՈՒՍ+» ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԿ ՆՈՐ ԵՎ ՉՈՐՍ ԸՆԹԱՑԻԿ ԾՐԱԳՐԵՐ ԳՊՀ-ՈՒՄ

ԳՊՀ-ն ուրախ է հայտնել ԵՄ հեղինակավոր «Էրազմուս+»  ծրագրին ակտիվ մասնակցելու շնորհիվ միջազգային կրթության ոլորտում իր ուշագրավ ձեռքբերումների մասին: Համալսարանի հանձնառությունը՝ կրթության միջազգայնացման ուղղությամբ նշանակալի արդյունքի հասնելու համար, հաջողությամբ դրսևորվել է կարողությունների զարգացման հինգ ծրագրերի տեսքով, որոնցից մեկը՝ «Հայաստանի և Վրաստանի[…]

ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ

Այսօր Գորիսի պետական համալսարանում մեծ ոգևորությամբ ու լի հույսերով տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը, որն իր շուրջը  համախմբեց կրթական գործի բոլոր նվիրյալներին և արժևորվեց մատաղ սերնդի գիտելիքի ու կրթության, ազգապահպանության և հզոր հայրենիք ունենալու նախապայմանով: Համալսարանի բակում Գիտելիքի և դպրության[…]

ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսանողներ, գործընկերներ, Գիտելիքը և դպրությունը մեր գոյապայքարի, դարերը հաղթականորեն ճեղքելու և մարդկության պայծառ ապագայի մասնակիցը լինելու հանապազօրյա կեցությունն են։ Այսօրը, սակայն, մեր առաքելությունը վերաիմաստավորելու նպատակով շնորհավորում ենք միմյանց՝ նոր գաղափարները, կրթագիտական գործը, ստեղծագործական եռանդն ու ձգտումները մեկնարկելու  օրհնությամբ: Հիշենք՝[…]

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ, ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ Հայտագրումն իրականացվում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5–ից մինչև սեպտեմբերի 25 – ը՝ ժամը 18:00: Հեռակա ուսուցմամբ ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն՝ գրավոր թեստերի[…]

ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Գորիսի պետական համալսարանը, համաձայն «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության կարգ»-ի (ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1193–Ն որոշում) և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 27 մարտի 2023 թվականի N 410-Ա/2 հրամանի՝ շարունակում է 2023-2024 ուստարվա առկա մագիստրատուրայի ընդունելությունը: Սիրելի՛[…]