Գորիսի պետական համալսարանի գիտական կենտրոնը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որի նպատակն է կազմակերպել, համակարգել և օժանդակել համալսարանի ստորաբաժանումների և գիտական խմբերի կողմից իրականացվող գիտահետազոտական գործունեությանը:
Կենտրոնի գործառույթներն են՝
1) ստեղծել համալսարանի գիտական և հետազոտական գործունեության ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտեր,
2) մշակել և սահմանել համալսարանի գիտական և հետազոտական գործունեության ոլորտի գերակայություններն ու առաջնահերթությունները,
3) մշակել և ներդնել գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության և արդիականության գնահատման գործիքներ, առաջընթացը չափագրող մեխանիզմներ և ցուցանիշներ,
4) իրականացնել գիտահետազոտական ոլորտի համար ֆինանսական պլանավորում,
5) խթանել հիմնարար և կիրառական բնույթի (ներառյալ տնտեսության մեջ օգտագործվող) գիտելիքների ձեռքբերմանն ուղղված հետազոտությունները,
6) մշակել ուսանողների և դասախոսների` հետազոտական գործընթացներում ներգրավման մեխանիզմներ,
7) հետազոտության ոլորտում, այդ թվում նաև միջազգային մակարդակում, հաստատել կայուն համագործակցություններ: