Աշխատանքի հայտարարություն

ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի Կապանի մասնաճյուղը աշխատանքի է հրավիրում Բիզնեսի զարգացման մենեջերի:
Եթե ավարտական կուրսի ուսանող եք, նոր եք ավարտել կամ արդեն ունեք ֆինանսական ոլորտում աշխատանքի փորձ, ապա սա հիանալի հնարավորություն է ձեր աշխատանքային կարիերան սկսելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու ՖԻՆՔԱ-ի նման միջազգային կազմակերպությունում:
Բիզնեսի զարգացման մենեջերը (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել) պատասխանատու է ՖԻՆՔԱ-ի թիրախային շուկայում բիզնես, գյուղատնտեսական, սպառողական և այլ վարկատեսակների զարգացման և աճի, հաճախորդների ներգրավման, ֆինանսատնտեսական վերլուծությունների, վարկերի տրամադրման պարտականություններն իրականացնելու համար։

Հիմնական պարտականությունները.

  • Ուղիղ մարքեթինգի միջոցով ներգրավել հաճախորդների և տրամադրել խորհրդատվություն կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների վերաբերյալ,
  • Ընդունել վարկային հայտեր, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություն և կատարել վարկային ռիսկերի գնահատում,
  • Կազմել վարկային փաթեթներ, կազմակերպել վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացները,
  • Տեղեկացնել հաճախորդներին և երաշխավորներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին,
  • Իրականացնել հետվճարային և ընթացիկ մոնիթորինգներ։

Պահանջվող որակավորումները.

  • Բարձրագույն կրթություն, ավարտական կուրսի ուսանողները նույնպես կարող են դիմել
  • Վարկային մասնագետի փորձի առկայությունը կիտվի որպես առավելություն,
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն,
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank),
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Հուսալիություն և սեղմ ժամկետներում առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն,
  • Ժամանակի կառավարում:

Աշխատանքի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ`
https://ats.hirebee.ai/…/kapan-branch-business…/apply