Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիա

ԳՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիան բաղկացած է 4 համակարգչային կենտրոններից, որոնք ապահովված են ինտերնետ կապով և համապատասխան տեխնիկայով`55 համակարգիչ և 2 էլեկտրոնային գրատախտակ: Համակարգչային կենտրոններում ներդրված են ուսանողների գիտելիքների ստուգման ավտոմատ համակարգեր, որոնց միջոցով իրագործվում են ընթացիկ թեսթավորումները:

Լաբորատորիայի գործունեությունը նպատակաուղղված է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությանը, ուսումնական գործընթացում ու գիտական հետազոտություններում դրանց առավել արդյունավետ կիրառմանը, նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան` գրադարանային գործի կազմակերպմանն ու շարունակական զարգացմանը, համալսարանում համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների պատշաճ ուսուցմանը, համակարգչային սարքավորումների սպասարկմանը և վերազինմանը, համալսարանի կառավարման համակարգում տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացմանը, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ու արդյունավետ կիրառմանը, «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» տվյալների ներմուծմանը, ինչպես նաև տեղեկատվության և տեղեկատվական գիտելիքների ստացման, ուսումնասիրության, վերլուծության, մշակման, տարածման աշխատանքների իրականացմանը:

Լաբորատորիան իրականացնում է նաև հեռավար ուսուցման` առցանց ստուգարքների, քննությունների, պրակտիկանների, ավարտական աշխատանքների նախապաշտպանությունների և պաշտպանությունների ծրագրային ապահովումը: