Terms of Use

  1. Գրադարանից օգտվելու իրավունք ունեն համալսարանականները, ինչպես նաև քաղաքացիներ, ովքեր ունեն գրադարանի վարիչի հատուկ թույլտվությունը:
  2. Գրադարանի բաժանորդ կամ ընթերցող դառնալու համար պետք է ունենալ ընթերցողական քարտ:
  3. Յուրաքանչյուր ուսումնական տարի ընթերցողը պարտավոր է աբոնենտի բաժնում վերագրանցվել, ուսումնական տարվա վերջում ընթերցողը պարտավոր է վերադարձնել ողջ գրականությունը:
  4. Եթե ընթերցողը դադարում է գրադարանից օգտվել, պարտավոր է վերադարձնել      գրադարանից վերցրած ողջ գրականությունը և կնքվում է շրջիկ թերթիկը:
  5. Գրադարանից դուրս հանվող գրականության տացքը (գրքի միջին շրջանառությունը) իրականացվում է աբոնենտի բաժնում:
  6. Գրադարանի ֆոնդերում բացակայող նյութը ընթերցողը կարող է ձեռք բերել միջգրադարանային աբոնեմենտի միջոցով:
  7. Գրադարանից դուրս հանվող գրականությունը, կախված գրականության տեսակից,  ունի քանակական և ժամկետային սահմանափակում.

ա) դասագրքեր՝ մինչև 15 գիրք, մեկ կիսամյակից 1ուս. տարի ժամկետով.
բ) գիտական գրականություն՝ մինչև 10 գիրք, 1ամիս ժամկետով.
գ) գեղարվեստական գրականություն մինչև 2 գիրք , 20 օր ժամկետով:

Նշված ժամկետների խախտման դեպքում ընթերցողը զրկվում է գրադարանից օգտվելու իրավունքից՝  1-3 ամիս ժամկետով:

  1. Գրադարանից դուրս չեն հանվում մեկ օրինակ հրատարակությունները, տեղեկատուները:
  2. Փոխհատոցվող գրականության տեսակն ու քանակը որոշում է գրադարանը:
  3. Սպասարկված  գրքի համար ընթերցողը կրում է  պատասխանատվություն. նա պարտավոր է հետևել գրքի պահպանմանն ու խնամքի հետևյալ կանոններին:
  4. Վնասված գրքի դիմաց ընթերցողը պարտավոր է փոխհատուցել նույն հրատարակությամբ:

   Ուսանողների և աշխատողների գրանցումը գրադարանում կատարվում է ընդունելության հիման վրա: Գրադարանում գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել 1լուսանկար (3X4) չափի և  անձնագրի պատճեն: