Դեկտեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանում կայացավ ԳՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Սյուզաննա Արմենի Պետրոսյանի «Նոր մետաքսի ճանապարհը և Հայաստանի միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման խնդիրները» թեմայով (Ը․00․02 թվանիշով) «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը։
Թեկնածուական ատենախոսության թեմայի արդիականությունը հիմնավորվել է ՀՀ տրանսպորտային համակարգում առկա հիմնախնդիրների լուծման, լոգիստիկական ենթակառուցվածքների ու տարանցիկ տրանսպորտային ուղիների (միջանցքների) զարգացման արդյունավետ ուղիների մշակման անհրաժեշտությամբ: Արդյունքում ՀՀ-ն հնարավորություն կստանա դառնալու «Նոր մետաքսի ճանապարհ» և այլ միջազգային տրանսպորտային ծրագրերի և ուղիների կարևորագույն տարանցիկ երկրներից մեկը, բազմազանեցնելու բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների այլընտրանքային ուղիները, ապահովելու հսկայական տարանցիկ հոսքեր և տնտեսական մեծ օգուտներ:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում (կողմ՝ 10, դեմ՝ 0) ՍՅՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ շնորհվեց տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերոջը՝ ատենախոսության հաջող պաշտպանության կապակցությամբ, մաղթում մասնագիտական ու անձնական նորանոր ձեռքբերումներ, ամենայն բարիք: