Գորիսի պետական համալսարանում 2010 թ.-ից գործում է «Սյունիքի նյութական և հոգևոր (ոչ նյութական) ժառանգությունը» հայագիտական ծրագիրը, որը շարունակաբար իրականացնում է Սյունիքի վաղ ժամանակների, միջնադարի, նոր և նորագույն պատմության, ազգագրության, հնագիտության, վիմագրության, գրականության, բանահյուսության ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքներ:
Ծածկագիր N10-10/I
Սկիզբ՝ 01.02.2020թ.
Ավարտ՝ 30.12.2020թ.
Բնագավառ՝ Հայագիտություն և հումանիտար գիտություններ
ՀՀ ԿԳՄՍՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ – գիտության բազային ֆինանսավորման դրամաշնորհ – 2019
Համառոտ նկարագրություն
Ծրագիրը կարևորվում է Սյունիքի պատմության հիմնահարցերի վերաբերյալ համապարփակ թեմաների մշակմամբ: Նպատակային ու հետազոտական նորովի մոտեցումներով ավելի առարկայական ու համակողմանի ուսումնասիրում և ներկայացնում է Սյունյաց լեռնաշխարհի պատմության առանձին էջերը հետևյալ ուղղություններով. պատմական աշխարհագրություն, հնագիտություն, ազգագրություն, վիմագրություն, բարբառագիտություն, բանահյուսություն, ժողովրդագրություն, Ժողովրդական ճարտարապետություն, պետականության պատմության հիմնահարցերի ուսումնասիրություն:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է քննության առնել և հետազոտության առարկա դարձնել Սյունիքի պատմությանը վերաբերող այն հիմնահարցերը, որոնք հայագիտության բնագավառում առանձին ուսումնասիրության առարկա չեն դարձել, մասնավորապես.
1) գիտահետազոտական աշխատանքների կատարում հետևյալ ուղղություններով` Սյունիքի պատմություն, հնագիտություն, ազգագրություն և ազգաբանություն, բանահյուսություն, գրական և լեզվական մշակույթ, էթնոսոցիոլոգիական և էթնոմշակութային արդի գործընթացներ, մարդաբանություն, վիմագրություն,
2) արխիվային գործերի ուսումնասիրություն, որոնք կարող են առնչվել հետազոտվող թեմաներին,
3) պատմագիտական-թարգմանչական աշխատանքների կազմակերպում,
4) հնագիտական ուսումնասիրություններ Սյունիքի մարզի տարբեր հնավայրերում և պատմական Սյունիքի այլ բնակավայրերում,
5) բանահյուսական, ազգագրական նյութերի հավաքագրում Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Մեղրի համայնքներում,
6) պատմական և տեսարժան վայրերի քարտեզագրում, թարգմանություն և այլն,
7) հայագիտական աշխատանքներ Կապան և Մեղրի համայնքներում:
Ծրագրի աշխատակազմ
Հախվերդյան Սերյոժա Գեղամի | գիտական ղեկավար, դոցենտ
Ղուկասյան Արտուշ Ապրեսի | գիտաշխատող, խորհրդական, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր
Մարության Թեհմինա Հարությունի | գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ
Ստեփանյան Գևորգ Սրապիոնի | գիտաշխատող, պ.գ.դ., պրոֆեսոր
Գևորգյան Համլետ Մարտիկի | գիտաշխատող, պ.գ.դ., պրոֆեսոր
Շաբունց Գայանե Գրիշայի | գիտաշխատող
Ալավերդյան Նոննա Կամոյի | գիտաշխատող
Սմբատյան Գրիշա Սերյոժայի | գիտաշխատող
Թապտուղյան Ռուզաննա Սերյոժայի | հաշվապահ
Մուսայելյան Վարդուհի Վաչագանի | անձնակազմի հաշվառման պատասխանատու
Գրիգորյան Անուշ Թելմանի | համակարգչային օպերատոր
Հանդեսներ