Ուսանողական խորհուրդ

ԳՊՀ ուսանողական խորհուրդը համալսարանի ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման, սովորողներին միավորող, ընկերային շահերը ներկայացնող բարձրագույն ընտրովի մարմինն է, որը հիմնադրվել է 2002թ.-ի հոկտեմբերի 25-ին (հիմնադիր նախագահ` Տ. Վանդունց): Ուսանողական խորհուրդը ապաքաղաքական և ապակուսակցական մարմին է, որն արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, նպաստում նրանց կրթական, գիտական, ֆիզիկական, բարոյական զարգացմանը: Ուսանողական խորհրդի հիմնական նպատակն է` համալսարանի սովորողների իրավունքների և շահերի պաշտպանումը, նրանց սոցիալական դերի և քաղաքացիական ակտիվության բարձրացումը, մասնագիտական, հոգևոր և ստեղծագործական զարգացման նպաստումը: ԳՊՀ ուսանողական խորհուրդը հանդիսանում է հանրապետության լավագույն մարզային ուսանողական կազմակերպություններից մեկը և իր հիմնադրման օրվանից ակտիվ գործունեություն է ծավալել ոչ միայն բուհի ուսանողության, այլև Գորիս քաղաքի երիտասարդության շրջանում` հանդես գալով բազմաթիվ նախաձեռնություններով և ծրագրերով: 2004 թվականին արժանացել է <<Հայկյան >> մրցանակի և համարվել հանրապետության լավագույն մարզային ուսանողական կառույցը: Համագործակցում է տարբեր ուսանողական, երիտասարդական կառույցների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ ( Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, <<Ջինիշյան>> հիշատակի հիմնադրամ, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա և այլն): ՈՒԽ կանոնադրությանը ծանոթացեք կայքի «Փաստաթղթեր» բաժնում ԳՊՀ ՈՒԽ նախագահն է Մարի Թևոսյանը։ Հեռ.՝ (374 94) 22-42-66