Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետ

Վերակազմավորվել է 2016 թվականին և հանդիսանում է ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի (հիմն.̀ 1996թ.) և տնտեսագիտության ֆակուլտետի (հիմն.̀ 2009թ.) իրավահաջորդը:

Տնտեսագիտության ու ճարտարագիտության ֆակուլտետում ընդունելությունը կատարվում է բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ̀ «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում», «Էլեկտրոնային տեխնիկա»(միայն առկա), «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտությունների գծով, մագիստրոսի կրթական ծրագրով միայն առկա ուսուցմամբ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության գծով, հեռակա ուսուցմամբ՝ «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտության գծով:

Ֆակուլտետն ունի 2 ամբիոն̀

  • Էլեկտրոնիկայի և էլեկտրաէներգետիկայի,
  • Տնտեսագիտության և կառավարման:

Ֆակուլտետը պատրաստում է մասնագետներ՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, էլեկտրոնային տեխնիկա, էլեկտրաէներգետիկա, մասնագիտություններով:

Ֆակուլտետի կառուցվածքի մեջ մտնում են էլեկտրոնիկայի լաբորատորիան, էլեկտրատեխնիկայի, էլեկտրաէներգետիկայի, երկրատեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիանները, մեկ համակարգչային կենտրոն:

Ֆակուլտետի դեկան(ժ/պ)`

Մարգարիտա Առուստամյան, տնտեսագիտության դոցենտ