Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին նախապատրաստելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ (ՀՀ ԿԳ նախարարի 29.04.2019թ.-ի N422-Ա/2 հրաման) «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ Համալսարան) կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ: Կազմակերպվող վերապատրաստումների ծրագիրը կառուցվում է մոդուլային-կրեդիտային uկզբունքով` ՀՀ ԿԳ նախարարի 2018թ. մարտի 20-ի N245-Ա/2 հրամանով հաստատված հարցաշարի թեմաներին համապատասխան: 1. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ 1.1.Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. 1) դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև-1, լրացվում է տեղում), 2) 3×4 չափի երկու լուսանկար, 3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը, 5) անձնագրի պատճենը, 6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը), 7) Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը: 1.2.Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են: 2. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎՃԱՐԸ 2.1.Վերապատրաստումների ընդհանուր արժեքը կազմում է 80000 (ութսուն հազար) դրամ` ներառյալ հարկերը, տրամադրվող բաշխիչ նյութերը, սուրճի ընդմիջումները և կամընտրական մոդուլի արժեքը: 2.2.Գումարը փոխանցվում է Գորիսի պետական համալսարանի 900288000012 հաշվեհամարին: 3. ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԱՅՐԸ, ՕՐԵՐԸ, ԺԱՄԵՐԸ ԵՎ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 3.1.Դիմումներն ընդունվում են 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 21-ը ներառյալ՝ Գորիսի պետական համալսարանում (Աշխատակազմի կառավարման բաժին, հեռ.՝ (098)19-67-07, (095)29-01-18, (077)33-76-90) ամեն օր (բացի կիրակի օրերից)՝ ժամը 9.00-ից 16.00-ն: Դասընթացները կսկսվեն մայիսի 27-ից: 3.2.Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 20 օր է: 4. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 4.1.Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին նախապատրաստվելու նպատակով կազմակերպվող վերապատրաստումների համար ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված քննությունների համար նախատեսված թեմաների բովանդակության և հարցաշարին համապատասխան Համալսարանի կողմից մշակված ուuումնական ծրագրի և թեմատիկ պլանի հիման վրա: Դասընթացները կիրականացվեն մոդուլային-կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ծանրաբեռնվածությամբ, որը կներառի վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև` ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչները, և կամընտրական դասընթացների առարկայախումբ (առաջարկվում է կամընտրական երկու մոդուլներ՝ 20 ժամի սահմաններում, որոնցից առանց լրացուցիչ վճարման դասընթացի մասնակիցը կարող է ընտրել մեկը): Պարտադիր դասընթացները կներառեն հինգ մոդուլներ՝ երեք կրեդիտ (90 ժամ) ուսումնական բեռնվածությամբ. 1) Հանրակրթության բնագավառի օրենսդրություն, 2) Իրավունքի հիմունքներ, 3) Գնումների գործընթացի կազմակերպում, 4) Կիրառական հաշվապահություն, 5) Կիրառական մանկավարժություն և հոգեբանություն: 4.2.Վերապատրաստումը տևում է 20 օր, 110 ակադեմիական ժամ: 4.3.Վերապատրաստվողին դասընթացից ազատելը կատարվում է դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի բացակայության դեպքում կամ վերապատրաստվողի դիմումի համաձայն: Դասընթացից բացակայության պատճառով հեռացվելու և իր դիմումի հիման վրա հեռանալու դեպքում վարձը վերապատրաստվողին վերադարձվում է չմասնակցած օրերի համար: 4.4.Վերապատրաստման ծրագրերի ավարտին իրականացվում է Վերապատրաստվողների գիտելիքների uտուգում` ՀՀ ԿԳՆ կողմից տրամադրված հարցաշարով: 4.5.Վերապատրաստում անցած վերապատրաստվողին տրվում է համալսարանի կողմից վավերացված և հաշվառված վկայական վերապատրաստման դասընթացին մասնակցելու մասին, որն ուժի մեջ է տրման ամսաթվից մեկ տարի ժամկետով: 5. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 5.1.Կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են` Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ ՀՀ ԿԳ նախարարի՝ N393-Ն (18.05.2010թ.), N422-Ա/2 (29.04.2019թ.) հրամաններով: 5.2.Վերապատրաստողը պարտավոր է ուսումնական գործընթացը կազմակերպել Ծրագրի պահանջներին համապատասխան: 5.3. Համալսարանը պատասխանատվություն չի կրում հավաստագիր ստանալու համար կամ որևէ այլ քննությունից մասնակցի ստացած անբավարար գնահատականի համար և անբավարար արդյունքը չի կարող հանդիսանալ վերապատրաստման համար վճարված ուսման վարձը հետ պահանջելու պատճառ: 5.4. Վերապատրաստվողը պատասխանատու է վերապատրաստման ընթացքում ստացած և յուրացրած գիտելիքների համար: 5.5.Վերապատրաստվողը պարտավոր է մասնակցել վերապատրաստմանն ըստ դասացուցակի: 5.6.Վերապատրաստվողը պարտավոր է չուշանալ և չբացակայել դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավելի: Դասընթացի ժամանակ ուսումնառությանը վերաբերվել պատասխանատվությամբ: Իր վարքով չխոչընդոտել վերապատրաստման իրականացմանը խմբում: 5.7.Վերապատրաստվողն իրավունք ունի դիմելու ռեկտորին վերապատրաստման կազմակերպման հետ կապված հարցերով: Ստանալ դասընթացի մասնակցության մասին տեղեկանք աշխատանքի վայր ներկայացնելու նպատակով: 5.8. Վերապատրաստվողն իրավունք ունի պաշտպանելու իր oրինական շահերը համապատաuխան ատյաններում: Օգտվելու ՀՀ oրենuդրությամբ եւ այլ իրավական ակտերով uահմանված այլ իրավունքներից: 5.9.Ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների խախտմամբ դասընթացի կազմակերպման դեպքում վերապատրաստվողը, հիմնավոր պատճառաբանմամբ, կարող է հրաժարվել դասընթացին մասնակցությունից և ուսուցումը շարունակել վերապատրաստող այլ կազմակերպություններից մեկում: Այս դեպքում վերապատրաստման համար վճարված գումարը ամբողջությամբ փոխանցվում է նոր ընտրված վերապատրաստող կազմակերպությանը: 6. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բջջ.՝ (098)19-67-07, (095)29-01-18, (077)33-76-90 Կայք՝ www.gorsu.am E-mail` gorissu@mail.ru Fb` https://web.facebook.com/ԳՊՀ Վերապատրաստումներ/Training Courses Հասցե՝ ՀՀ, ք. Գորիս, Ավանգարդ 2 (Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 2-րդ հարկ, Աշխատակազմի կառավարման բաժին) Հ/Հ՝ 900288000012 ՀՎՀՀ՝ 09210606