ՍԻՐՎԱԾ ՏՈՆՆ ՈՒՂԵԿՑՎԵՑ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՎԻԿՏՈՐԻՆԱՅՈՎ

Այս տարի բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետ ընդունված ուսանողները դեկտեմբերի 8-ը դեռ երկար կհիշեն, քանի որ հենց այդ օրը նրանց ուսանող դառնալը վավերացվեց ուսանողական տոմսերով: Այս առիթով ԲՄ ֆակուլտետի ուսանողական կառույցների և ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ մեծ միջոցառում էր կազմակերպվել համալսարանի ընթերցասրահում: Այս տարի ևս կազմակերպիչները մատուցեցին մի շարք անակնկալներ ու ամենակարեւորը` լավ տրամադրություն ներկաներին:
Միջոցառման ձևաչափը հետևյալն էր.
Գործողություն1. Ֆակուլտետի վեց ուսանող-գիտակներից ձևավորված մեկ թիմի մասնակցությամբ (հիմնականում առաջին կուրսեր)՝ «ՀՇՀ» ինտելեկտուալ խաղ-հանդիպում:
Գործողություն2. Ֆակուլտետի 2017-2018 ուս. տարվա բակալավրիատի քսաներկու ուսանողներին ուսանողական տոմսերի, ստուգման գրքույկների հանդիսավոր հանձնում:
Խորհրդանշական խաղին մասնակցում էր բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի՝ հիմնականում առաջին կուրսեցիներից ձևավորված Հովիկ Հովակիմյանի թիմը:
Միջոցառման հանդիսավոր մասը բացեց ԲՄՖ դեկանի պաշտոնակատար, մրցույթի հարցաշարի հեղինակ և վարող Ա.Դինունցը:
«Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ուսումնառության այս երեք ամիսներին մենք սիրով ընդունել ենք ձեզ մեր ֆակուլտետ, և դուք արդեն մասնակցում եք մասնագետ դառնալու պատվաբեր գործին: Եղե՛ք հավատարիմ այդ պատասխանատվությանը և մշտապես բա՛րձր պահեք ԲՆԱԳԵՏՑԻ-ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ լինելու վեհ կոչումը» — ողջույնի խոսքում նշեց ԲՄՖ դեկանի պաշտոնակատար Ա. Դինունցը:
Ինտելեկտուալ խաղն անցավ բավականին հետաքրքիր, քննարկումներով հագեցած ու մրցութային թեժ մթնոլորտում, տարաբնույթ հարցերին ուսանող-գիտակները տալիս էին հստակ և փաստարկված պատասխաններ, երբեմն էլ օգտվելով խաղի առաջադրած կանոններից` դիմում էին դահլիճի օգնությանը: Խաղ-մրցույթի եռուն խաղարկային մթնոլորտը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր երաժշտական դադարներով, որի ընթացքում ջութակի հիանալի կատարումներով հանդես եկավ «Մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի շնորհալի ուսանողուհի Շ. Խաչատրյանը:
Խաղավարտին հաջորդեց միջոցառման ամենապատասխանատու պահը. հնչեց ԳՊՀ օրհներգը, և ԲՄ ֆակուլտետի բակալավրիատի քսաներկու առաջին կուրսեցիները հանդիսավոր ստացան ուսանողական տոմսեր և ստուգարքային գրքույկներ:
ԲՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարը ուսանողական տոմսերի և ստուգարքային գրքույկների հետ առաջին կուրսեցիներին հանձնեց ԲՄ ֆակուլտետի ուսանողի ուղեցույցը` հուսաշատ, որ ուղեցույցն առաջնորդագիր կլինի ուսումնառության մյուս տարիներին ևս:
Հանդիսավոր արարողությանը հաջորդեց հյուրասիրություն:

I V E-1

I V E-2

I V E-3

I V E-4

I V E-5

I V E-6

I V E-7

I V E-8

I V E-9

I V E-10

I V E-12

I V E-13

I V E-14

I V E-15

I V E-16