ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2018/2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ

  • ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՔԻՄԻԱ
  • ՔԻՄԻԱ
  • ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  • ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ
  • ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (ԸՍՏ ՈԼՈՐՏԻ)
  • ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ
  • ՖԻԶԻԿԱ
  • ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

հեռակա նոր

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 25-ը:

Դիմում-հայտի հետ ներկայացվում են՝

  1. միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
  2. 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
  3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական),
  4. զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  5. արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու մասին, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
  6. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,
  7. 2018թ. ավարտական միասնական քննությունների վկայագիր,
  8. փաստաթղթերի ընդունման, ձևակերպման համար 1500 դրամ և յուրաքանչյուր քննության համար 1500 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը (արտոնություններից օգտվող դիմորդները ազատվում են ընդունելության քննությունների վճարից):

Տեղեկությունների համար զանգահարել` 098196712, 096156484

Հասցեն` ք. Գորիս, Ավանգարդ 2:

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ