ՖՐԱՆԿՈՖՈՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ Ֆրանկոֆոն կինոյի 7-րդ փառատոնի առթիվ այսօր ԳՊՀ-ում կազմակերպել էր ֆրանկոֆոն ֆիլմի ցուցադրություն։ Դիտեցին «Une jeune fille qui va bien» ֆիլմը։ Ֆիլմի դիտմանը ներկա էին Գորիսի ֆրանսախոսների մշակութային[…]

ԱՄՓՈՓՎԵՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑԸ

ԳՊՀ-ում ավարտվեց Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակներում մեկնարկած «Նախամոդուլային ուսումնական պլանի և դրա ուսուցման մեթոդների մշակում» և «ԱԴՄ (Անգլերենը՝ որպես դասավանդման միջոց) մոդուլի ուսումնական պլանի[…]

ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ

Նախօրեին կայացած հուշ-ցերեկույթը՝ նվիրված Ալ. Մարգարյանի ծննդյան 100-ամյակին, ամբողջացրեց ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ․գ․թ․, դոցենտ, ԳՊՀ դասախոս Մհեր Քումունցը՝ ուսանողների համար բանախոսելով «Ալեքսանդր Մարգարյանը համեմատաբան» թեմայով: Բանախոսը նախքան բուն նյութին անցնելը անդրադարձ կատարեց, թե ինչ է[…]

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Ս. թ. ապրիլի 12-ին Գորիսի պետական համալսարանում  տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ` նվիրված հայ մեծանուն լեզվաբան Ալեքսանդր Սիմոնի Մարգարյանի ծննդյան 100-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԳՊՀ-ի վարչական կազմը, ուսանողները, դասախոսները,  Ալեքսանդր Մարգարյանի որդին՝ Շիրազ Մարգարյանը, թոռը՝  Մհեր Մարգարյանը, հարազատներ, ուսուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով[…]

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ

ԳՊՀ շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի ներկայացուցիչներն այսօր այցելել են Ակների և Վերիշենի միջնակարգ դպրոցներ: Այցի նպատակն էր ավարտական դասարաններում սովորող աշակերտների շրջանում ներկայացնել բուհում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, դրանց վարձավճարները, համալսարանի կողմից ուսանողներին ընձեռած հնարավորությունները[…]

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱԺԻՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ

ԳՊՀ ներկայացուցիչներն այսօր այցելել են Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1, թիվ 4 ավագ դպրոցներ, Քարահունջի միջնակարգ դպրոց: Այցի նպատակն էր ավարտական դասարաններում սովորող աշակերտների շրջանում ներկայացնել բուհում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները, դրանց վարձավճարները, համալսարանի կողմից ուսանողներին[…]

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԿԵՐՊԱՐՎԵՍՏ», «ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այս օրերին ԳՊՀ ֆակուլտետներում շարունակվում են 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակում անցկացված պրակտիկաների պաշպանությունները: «Կերպարվեստ» և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»   մասնագիտությունների երրորդ կուրսի ուսանողները վեցշաբաթյա մանկավարժական պրակտիկան անցկացրել են Գորիսի թիվ 1 ավագ դպրոցում: Պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրին փորձուսուցման ընթացքում իրենց[…]

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ «ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐԱԶՄՈՒՍ+ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ

Ս.թ. ապրիլի 2-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում կայացավ աշխատաժողով, որին մասնակցում էին հայաստանյան բուհական և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողներ և մասնագետներ։ ԳՊՀ-ից միջոցառմանը ներկա է եղել Արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը: Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի[…]

ՖՈԿՈՒՍ-ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Այսօր ԳՊՀ որակի գնահատման և ապահովման բաժնի կողմից կազմակերպվել էր ֆոկուս-խմբային քննարկում առաջին կուրսեցիների հետ, որի նպատակն էր քննարկել ուստարվա սկզբում ուսանողների կողմից բարձրաձայնված խնդիրները և համալասարանի կողմից ձեռնարկված քայլերը՝ դրանք լուծելու համար, ինչպես նաև վերհանել նոր կարիքներ և խնդիրներ:[…]

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈԻԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այս օրերին ԳՊՀ ֆակուլտետներում ընթանում են 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակում անցկացված պրակտիկաների պաշպանությունները: «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները վեցշաբաթյա մանկավարժական պրակտիկան անցկացրել են Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում, Քարահունջի միջնակարգ դպրոցում և Տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցում:[…]