ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբերի 1-3-ը Գորիսի պետական համալսարանում էր ինստիտուցիոնալ հավատարմագրման արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը`  ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Խաչատրյանի ղեկավարությամբ: Գործընթացը համակարգեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանը: Խմբի մյուս անդամներն էին Լեհաստանի հավատարմագրման կենտրոնի որակի ապահովման և ԵԽ բարձրագույն կրթության փորձագետ, Բարձրագույն կրթության հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի խորհրդի անդամ Մաչեյ Մարկովսկին, ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզ․ մաթ․ գիտությունների դոկտոր Վարուժան Աթաբեկյանը, ՀԱՊՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագրություն» ամբիոնի դոցենտ, տեխն․ գիտ․ թեկնածու Կարեն Միրզաբեկյանը, ՀՊՄՀ Տարրական մանկավարժության և մեթոդիկայի բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Հովակիմյանը։
Եռօրյա այցի ընթացքում փորձագիտական խմբի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան ԳՊՀ ռեկտորի, պրոռեկտորի, ինքնավերլուծություն իրականացնող խմբի անդամների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ: Հանդիպումներին հաջորդեցին այցելություններ ֆակուլտետներ, ամբիոններ, ուսումնական և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, որտեղ ուսումնասիրվեցին փաստաթղթերը, համապատասխան ռեսուրսները:
Փորձագիտական խմբի ամենօրյա գործունեությունն ամփոփվում էր փակ քննարկումներով և պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:
Այցելությունների արդյունքում փորձագիտական խումբը կներկայացնի եզրափակիչ զեկույցը, որտեղ ներկայացված կլինեն քննարկումների, հանդիպումների և ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված ընդհանրական վերլուծության թույլ և ուժեղ կողմերը, բուհի բարելավմանը միտված առաջարկները:
Համաձայն փորձագիտական խմբի եզրափակիչ զեկույցի և բուհի բարելավման հայեցակարգի` ՈԱԱԿ-ի հանձնաժողովը կկայացնի հավատարմագրման մասին որոշում:

hav-1

image

hav.-3

hum.-4

hum.-5

hum.-6

hum.-8

hum.-9

hum.-10

hum.-12

hum.-15

hum.-13

hum.-16

Facebook Comments