ԻՆՉՈՒ ԼԻՆԵԼ ՄԵԴԻԱԳՐԱԳԵՏ․ ՀԱՆԴԻՊՈՒՄ Media.am-Ի ՀԵՏ ԳՈՐԻՍՈՒՄ

Մայիսի 25-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքը ճանապարհ կընկնի Գորիս՝ հանդիպելու տեղացի երիտասարդների, ուսանողների, աշակերտների և բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրվում են մեդիայով և ցանկանում են դառնալ մեդիագրագետ: Media.am-ի թիմի հետ միասին հնարավորություն կունենաք՝
• լրագրության մասին տեսանյութեր դիտելու և քննարկելու,
• տեղեկանալու, թե ինչպես կարելի է թղթակցել Media.am-ին,
• մեդիախաղի մասնակցելու:

Մայիսի 25-ին, ժամը 12:00-ին Գորիսի պետական համալսարանում կայանալիք հանդիպումը կանցկացնեն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը, լրագրողներ Նունե Հախվերդյանը, Գագիկ Աղբալյանը և Աննա Բարսեղյանը, ինչպես նաև մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Հանդիպումներին օնլայն կարող եք հետևել սոցիալական մեդիայում #MediaRoad և #ՄեդիաՃամփա հեշթեգերով:

Մասնակցության և հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Գորիսի մամուլի ակումբ / Անահիտ Բաղդասարյանին, հեռ. 094 54 12 61/, ԳՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին, հեռ․ 077462849
ԱՂԲՅՈՒՐԸ՝ https://web.facebook.com/gorispressclub/photos/a.421750447846322.93782.280034505351251/1464919906862699/?type=3&theater

Facebook Comments