ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ

Սիրելի ուսանողներ,

ԳՊՀ-ի Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետը հայտարարում է էսսեների մրցույթ՝ նվիրված համալսարանի հիմնադրման 50-ամյակին: Մրցույթին կարող են մասնակցել ֆակուլտետի բակալավրիատի ու մագիստրատուրայի ուսանողները:

Թեմաներն են՝

  1. «Համալսարան՝ իմացության շտեմարան»
  2. «Մասնագիտություն, որը փոխեց իմ կյանքը»

Էսսեն  գնահատվելու է ըստ հետևյալ չափանիշների`

  1. Ստեղծագործական մոտեցում – 50%
  2. Համապատասխանելիությունը տրված թեմային – 20%
  3. Կառուցվածք – 10%
  4. Տրամաբանական փաստարկում և օրինակներ – 10%
  5. Լեզվական գրագիտություն – 10%

Էսսեները  պետք է ներկայացվեն հետևյալ ձևաչափով`

  1. Հայերեն
  2. WORD կամ PDF ձևաչափով
  3. Times New Roman(Sylfeen) տառատեսակով
  4. 12 տառաչափով
  5. Տողերի միջև չափը` 1.5
  6. Նշում պետք է պարունակի հեղինակի անվան, ազգանվան, մասնագիտության, կուրսի մասին:

Էսսեները պետք է ներկայացվեն hhm.fakultet@mail.ru էլ. հասցեին: Հարցերի համար դիմել ՀՀՄ ֆակուլտետի դեկանատ կամ զանգահարել 098196703 հեռախոսահամարով:

Հաղթողները կպարգևատրվեն: Մրցանակային տեղեր զբաղեցրած շարադրությունները կհրապարակվեն ԳՊՀ-ի պաշտոնական կայքէջում(gorsu.am):

Էսսեների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 20-ը, ժամը  16.00:

Facebook Comments