«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի խորհրդի կազմը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի N 551-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմա¬կեր¬պու¬թյան խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551 – Ա որոշումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ    Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ.փետրվարի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ  վարչապետի  2017    թ.

փետրվարի  3  -ի N  87 – Ա

որոշման

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Վ.Հակոբյան-ՀՀ Սյունիքի մարզպետ
Մ.Մկրտչյան-ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ
Վ.Ադունց-ՀՀ Գորիսի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ս.Սիմոնյան-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ
Լ.Սարգսյան-«Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)
Ս.Խաչատրյան-«Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Կ.Մովսիսյան-Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Ն.Ղուկասյան-«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս.Աղբալյան-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մետալուրգիայի եւ նյութագիտության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Հ.Պետրոսյան-Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության եւ օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Հ.Ալեքսանյան-ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ (համաձայնությամբ)
Ս.Հակոբյան-«Հայկ-ԺՈՍ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Զ.Գրիգորյան-Գորիսի պետական համալսարանի ուսումնական ծրագրերի եւ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր
Ա.Դինգչյան-Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան
Թ.Մարության-Գորիսի պետական համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան
Ա.Դինունց-Գորիսի պետական համալսարանի բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան
Ս.Հայրապետյան-Գորիսի պետական համալսարանի միջազգային համագործակցության եւ կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար
Ռ.Վարդանյան-Գորիսի պետական համալսարանի կենսաբանության եւ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա.Անդրիյան-Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Բ.Պետրոսյան-Գորիսի պետական համալսարանի կենսաբանության բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Ն.Առուստամյան-Գորիսի պետական համալսարանի ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Գ.Շալունց-Գորիսի պետական համալսարանի էլեկտրոնիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Մ.Իվանյան-Գորիսի պետական համալսարանի հայոց լեզու եւ գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանող
Մ.Թեւոսյան-Գորիսի պետական համալսարանի պատմության բաժնի 2-րդ կուրսի ուսանող
Դ.Հարությունյան Հայաստանի Հարապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Facebook Comments