ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏՈՆ ՀՀՄ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Այսօր Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիներին հանձնվեցին ուսանողական տոմսերն ու ստուգարքային գրքույկները: Հանդիսույթին ներկա էին ՀՀՄ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Հանդիսույթի բացմանը հնչեց ԳՊՀ-ի օրհներգը, և առաջին կուրսեցիները, հնչեցնելով ֆակուլտետի ուխտագիրը, միաբերան երդվեցին լինել արժանավոր ուսանողներ և բարձր պահել համալսարանի պատիվը:
ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Թեհմինա Մարությանն առաջինը շնորհավորեց ուսանողներին: Նա նշեց, որ ուսանողական տոմսերի ու ստուգարքային գրքույկների հանձնման արարողությունը համալսարանի այն գունեղ տոներից է, որին անհամբերությամբ են սպասում առաջին կուրսեցիները: Նա հորդորեց լավ սովորել, կարգապահ լինել, ակտիվորեն ներգրավվել ուսանողական կառույցների աշխատանքներին, ճիշտ օգտագործել ուսումնառության ընթացքը` կուտակելով անհրաժեշտ գիտելիքներ և փորձ: Նա ուսանողներին ոգևորեց այն իրողությամբ, որ նրանք համալսարանական առաջին սերունդն են, որ ուսանողական փաստաթղթերը ստանում են` երդվելով ԳՊՀ նորաստեղծ օրհներգի ներքո և, ավելին, բուհի կեսդարյա հոբելյանի օրերին, ինչը նրանք կհիշեն առանձնահատուկ ջերմությամբ ու հպարտությամբ:
Օրվա խորհուրդը կարևորելով` ուսանողներին ողջերթի խոսք հղեց նաև Պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գայանե Շաբունցը: Նա հավաստիացրեց, որ պատմության ամբիոնն իր ողջ գիտակրթական ներուժը առավելագույնս կներդնի ուսանողների մասնագիտական կայացման գործին, և ուսանողներին մաղթեց ուսման մեջ բարձր առաջադիմություն:
Առաջին կուրսեցիներին շնորհավորեց Օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը՝ համոզմունքով, որ ստուգարքային գրքույկները կլինեն այն կարևոր փաստաթղթերը, որոնցում ուսանողները կգրանցեն իրենց մասնագիտական տեսանելի աճն ու ուսումնական առաջադիմությունը:
Օրն իմաստալից դարձնելու, իրենց ուսանողական առաջին քայլերը ճիշտ ուղղորդելու համար ՀՀՄ ֆակուլտետի դեկանատին, ամբիոնների վարիչներին ու պրոֆեսորադասախոսական կազմին շնորհակալական ջերմ խոսքեր հղեցին նաև ուսանողները:
Օրվա տոնական խճանկարն ամբողջացավ ուսանողների պատրաստած գեղեցիկ անակնկալներով:

hhm-1

hhm-2

hhm-3

hhm-4

hhm-5

hhm-7

hhm-9

hhm-11

hhm-8

hhm-10

hhm-12

Facebook Comments