ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ գործընկերներ,

2018թ. հունիսի 4-5-ը Էրազմուս+ (LNSS)  «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանում կազմակերպվելու է «Անգլերեն հատուկ նպատակների համար (անգլերենը որպես դասավանդման միջոց)»  երկօրյա դասընթաց: Դասընթացն իրականացվելու է երկու առանձին խմբերի համար՝  սկսնակներ և միջին մակարդակ: Դասընթացավարներն են ԵՄ մասնագետներ Ջերրի Քուլենը և Վալերիա Ռաչևան:

Դասընթացի ժամանակացույցը հետևյալն է.

հունիսի 4______09:30-17:00, (10:30-11:00-սուրճի ընդմիջում), (13:00-14:00- ճաշի ընդմիջում)

հունիսի 5______­­­­­­09:30-17:00, (10:30-11:00-սուրճի ընդմիջում),(13:00-14:00- ճաշի ընդմիջում)։