Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Սիրելի՛ ուսանողներ.

Ներակայացնում ենք  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 174 հոդվածը ուսումնական արձակուրդի վերաբերյալ.

  1. Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:
  2. Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ`
  • ընթացիկ քննություններին  նախապատրաստվելու և հանձնելու համար յուրաքանչյուր  քննության  համար` երեք աշխատանքային օր,
  • ստուգարքներին նախապատրաստվելու  և  հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր,
  • լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով,
  • դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն աշխատանքային օր.
  • պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց աշխատանքային օր:
  1. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը: