ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2018/2019 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ

  •    Մաթեմատիկա
  •    Կենսաբանություն
  •    Պատմություն
  •     Հայոց լեզու եւ գրականություն
  •     Անգլերեն լեզու եւ գրականություն
  •     Կերպարվեստ
  •     Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա
  •     Կառավարում (ըստ ոլորտի)
  •     Իրավագիտություն
  •     Էլեկտրոնիկա

նկար - դիմորդ

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչեւ հունիսի 1-ը` ժամը 18:00-ն:

Դիմում-հայտի հետ ներկայացվում են`

  • տեղեկանք (լուսանկարով) ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարվա շրջանավարտն այն չի ներկայացնում),
  • 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում ),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական), անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող` անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,
  • զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին,
  • ընդունելության կարգով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող  փաստաթղթեր,
  • միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոններ) դիպլոմներ,
    կենտրոնացված ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիր:

Տեղեկությունների համար զանգահարել` 098196712, 096156484
Հասցեն` ք. Գորիս, Ավանգարդ 2:

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ