«ՍՅՈՒՆԻՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ». ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի 50-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 19-ին Գորիսի պետական համալսարանում մեկնարկեց բուհի 50-ամյակին նվիրված «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով երկօրյա հանրապետական գիտաժողովը, որին մասնակացում էին Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, Արցախի պետական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կրթության ազգային ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Սպահանի համալսարանի, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի, Հայաստանի ազգագրության թանգարանի, ԼՂՀ պետական արխիվի, ՀՀ Մշակույթի նախարարության բազմաթիվ անվանի գիտնականներ ու մշակույթի գործիչներ: Գիտաժողովի աշխատանքներում ներգրավված էր նաև ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը:
Գիտաժողովը նվիրված էր Սյունիքի պատմամշակութային ժառանգության, կրթական գործի ձեռքբերումների համակողմանի ուսումնասիրություններին:
Գիտաժողովի բացման արարողությանն ու լիագումար նիստին ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, շնորհավորեց Գորիսի պետական համալսարանի 50-ամյա տարեդարձի առթիվ, որը ոչ միայն համազգային ու կրթամշակութային հոբելյան է, այլև գիտակրթական ասպարեզում կրթօջախի ձեռքբերումների մի յուրօրինակ ամփոփում: Խոսելով գիտաժողովի օրակարգի, թեմատիկ բազմազանության, գիտագործնական նշանակության ու առաքելության մասին՝ ռեկտորը հավելեց, որ գիտաժողովը յուրատեսակ հարթակ է՝ ոչ միայն հետադարձ հայացքով արժևորելու Սյունիքի պատմամշակութային բազմահարուստ ժառանգությունը, ամփոփելու գիտակրթական արժեքավոր ձեռքբերումները, այլև քննարկելու գիտության, կրթության և մշակույթի արդի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները Սյունիքի մարզում: Նա շնորհակալություն հայտնեց գիտակրթական այն բոլոր կառույցներին, որոնց ներկայացուցչական կազմերը մասնակցում են գիտաժողովի աշխատանքներին՝ իրենց գիտական ներուժը ներդնելով Սյունյաց հոգևոր արժեքների ուսումնասիրման, կրթության ու մշակույթի զարգացման գործում:
50-ամյա հոբելյանի առթիվ կրթօջախում առաջին անգամ հնչեց նորաստեղծ օրհներգը, որի խոսքերի հեղինակը մերօրյա տաղանդաշատ բանաստեղծ Տիգրան Գրիգորյանն է, երաժշտության հեղինակը՝ ՀՀ վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ պրոֆեսոր, մեր հայրենակից Արկադի Շեկունցը:
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանի օրհնությունից ու բարեմաղթանքներից հետո ողջույնի խոսք ասաց Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը՝ հավաստելով, որ ստեղծման օրից բուհը մեծ դեր է խաղացել մարզի կրթամշակութային կյանքում և նվաճել հաստատուն տեղ հանրապետության բուհերի շարքում: «Համալսարանի անցած ճանապարհի արդյունավետության վկայությունը բազմաթիվ նվաճումներն են, հաստատության հեղինակության շարունակական բարձրացումը, աշխատաշուկայում բուհի շրջանավարտների մրցունակությունը»,-նշեց փոխմարզպետը:
Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհավորանքի խոսք ասաց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ բարձր գնահատելով Գորիսի պետական համալսարանի դերը տարածաշրջանում և Արցախի հետ կապի ամրապնդման գործում: «Կրթօջախի շնորհիվ երիտասարդ սյունեցին իր տանն է` կապված իր հող ու ջրին, իր ազգային ու մշակութային ակունքներին»: Նա կարևորեց երկու համալսարանների փոխգործակցության շարունակականությունը՝ բազմաթիվ կենսաշահ ծրագրերի իրականացման հեռանկարներով:
Գորիսի պետական համալսարանի հոբելյանի առթիվ ուղերձ էր հղել ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Ուղերձը ներկայացրեց ինստիտուտի արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը:
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ ռեկտոր, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը («Գորիսի պետական համալսարանի անցած ուղին. ձեռքբերումները և զարգացման հեռանկարները»), ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը («Սյունյաց Մեծ անապատը և հայ հոգևոր կյանքի վերածնունդը») և պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը («Կրթական գործի սկզբնավորումը Գորիսում. Սբ Հռիփսիմեի եկեղեցական-ծխական դպրոցի պատմությունից»):
Լիագումար նիստից հետո գիտական նստաշրջանի երկօրյա աշխատանքը ծավալվեց չորս մասնախմբերում՝ ա) պատմություն, հնագիտություն, ազգագրություն, արվեստ, բ) բանասիրական ուսումնասիրություններ, գ) կրթական գործ. սկզբնավորումը, ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները, դ) բնագիտական ուսումնասիրություններ:
Գիտաժողովին ներկայացված 100-ից ավելի հայտերից զեկուցման էին երաշխավորվել 80-ը: Ծրագրում ընդգրկված զեկուցումները վերաբերում էին Սյունիքի պատմության և մշակույթի ողջ լայնույթի (հնագիտություն, ազգագրություն,բանագիտություն, լեզու, արվեստ և այլն) հիմնահարցերին: Օրակարգի թեմատիկ բազմազանությունը վկայում էր բովանդակային առումով խորքային ընդգրկում ունեցող նստաշրջանի գիտագործնական առաքելության մասին:
Պատմության, հնագիտության, ազգագրության և արվեստի մասնախմբի երեք նիստերում (համանախագահներ՝ Ալբերտ Խառատյան, Գևորգ Ստեփանյան, Թամար Հայրապետյան) լսվեցին 30 զեկուցումներ, որոնց թվում՝ «Գաղթը Սյունիքից Զմյուռնիա (17-18-րդ դարեր)» (Ալբերտ Խառատյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, պ.գ.դ., պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ), «Ստեփանոս Օրբելյանը և Խաչատուր Կեչառեցին որպես ընկեր ու համախոհ» (Սարգիս Մխիթարյան, ԵՊՀ, բ.գ.դ.), «Զանգեզուրի գավառի առաջին պարբերական մամուլը. «Գավառ» շաբաթաթերթը» (Գևորգ Ստեփանյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, պ.գ.դ., պրոֆեսոր), «Բանահյուսական նյութերի հավաքման և հրատարակման պատկերը Զանգեզուրում (ըստ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի գրառումների)» (Թամար Հայրապետյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, ԵՊՀ, բ.գ.դ.), «Գորիսի «Սասուն» տպարանի գրահրատարակչական գործունեությունը (1909-1921թթ.)» (Համո Սուքիասյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, պ.գ.թ., դոցենտ), «Արցախը Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկում» (Լեռնիկ Հակոբյան, ԼՂՀ պետական արխիվի տնօրեն,բ.գ.թ.), «Պատմական Սյունիքի ճանապարհացանցի հետազոտման խնդիրները. մեթոդաբանական ակնարկ» (Մկրտիչ Զարդարյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), Նորա Ենգիբարյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), Համլետ Սարգսյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), «Սյունիքի տարազը. ավանդույթներ և արդիականություն» (Սվետլանա Պողոսյան (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, պ.գ.թ.), «Գորիսի և Կապանի թատրոնները. թատերական մշակույթը Սյունիքում» (Արմեն Հարությունյան, ԵԹԿՊԻ, արվեստագիտ.թեկ.,դոցենտ), «Նորահայտ վիմագրեր Մադինայի տոհմական գերեզմանատնից» (Սուսաննա Ադամյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, պ.գ.թ.), «Հայոց Մեծ Մովսեսը (Մովսես Գ Տաթևացի (Խոտանանցի)» (Սամվել Ալեքսանյան («Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող), «Սյունիք-Զանգեզուրի և Արցախի բարձրադիր սրբավայրերի կապը նախապատմական հսկաների առասպելաբանության հետ» (Լիլիթ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, պ.գ.թ.) «Սողոմոնյան սյուժեները Սյունիքի բանահյուսական ժառանգության մեջ» (Էսթեր Խեմչյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, բ.գ.թ.), «Ծննդով սյունեցի երևելի գործիչներն աշխարհում» (Արծվի Բախչինյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, բ.գ.թ.), «Հին Գորիսի մելիքական ապարանքի պեղումները» (Արման Նալբանդյան, ՀՀ Մշակույթի նախարարություն), «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը և Սյունիքի պատմահնագիտական հուշարձանների ուսումնասիրությունը» (Տիգրան Ալեքսանյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), «Ժողովրդական ավանդությունները Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկում» (Սիրանույշ Առաքելյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), «Սյունիքի հեքիաթների խորհրդատու և նվիրատու պառավը (համադրությամբ պատմաազգագրական այլ տարածաշրջանների հեքիաթների)» (Մարինե Խեմչյան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ), «Սյունիքն ըստ սեպագիր արձանագրությունների» (Վահե Սարգսյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ), «Սյունեցի երաժիշտների ներդրումը 20-րդ դարի հայ մշակույթում» (Գայանե Թադևոսյան, Կրթության ազգային ինստիտուտ) և այլն:
«Բանասիրական ուսումնասիրություններ» մասնախմբի երեք նիստերում (համանախագահներ՝ Աելիտա Դոլուխանյան, Վանո Եղիազարյան, Հայկանուշ Մեսրոպյան,) լսվեցին 24 զեկուցումներ, որոնց թվում՝ «Սյունեցիները և հայ հին գրականությունը» (Վանո Եղիազարյան, ՎՊՀ, բ.գ.դ., պրոֆեսոր), «Ստալինյան բռնաճնշումների 80-րդ տարելից. Ակսել Բակունցի ձերբակալությունը, դատավարությունը, գնդակահարությունը» (Դավիթ Գասպարյան, Կրթության ազգային ինստիտուտ, բ.գ.դ., պրոֆեսոր), «Գորիսի բարբառի իրողություններ Ակսել Բակունցի արձակում» (Վազգեն Համբարձումյան, ՀՊՄՀ, բ.գ.դ., պրոֆեսոր), «Ն.Վարդապետյանի «Սյունյաց բարբառը» ուսումնասիրության բարբառագիտական արժեքը(ԳԱ լեզվի ինստիտուտ, Ե., 1961թ.)» (Հայկանուշ Մեսրոպյան (ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բ.գ.դ., դոցենտ), «Ակսել Բակունցի գրական հայացքները» (Կարեն Խանյան, ՀՊՀՄ, բ.գ.թ., դոցենտ), «Գագիկ Դավթյանի պոեզիան արդի հայ գրականության համապատկերում» (Արմեն Ավանեսյան, ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտ, բ.գ.թ.), «Առաքել Սյունեցու՝ Գրիգոր Տաթևացուն նվիրված ներբողը» (Լիլիթ Հովսեփյան, ՀՊՄՀ, բ.գ.թ., դոցենտ), «Սերո Խանզադյանի «Շուշի» վեպի պատմափիլիսոփայությունը» (Թեհմինա Մարության, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Ալեքսանդր Մարգարյանի բարբառագիտական հայացքները» (Սվետլանա Մանուչարյան, ԳՊՀ, բ.գ.թ.), «Մի քանի անունների ստուգաբանություն՝ պատմաազգագրական տեղեկությունների հենքով. պատմական Սյունիք» (Մհեր Քումունց, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ, Լուսինե Ներսիսյան, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Հոր կերպարը Ս.Խանզադյանի «Հորս հետ և առանց հորս» ինքնակենսագրական վիպակում» (Ռիմա Ստեփանյան, ԳՊՀ, բ.գ.թ.), «Երաժիշտ բառի հնարավոր տարածումը Սյունյաց աշխարհից դեպի գրական դասական հայերեն» (Տորք Դալալյան, ՀՀ ԳԱԱ ԼԻ, բ.գ.թ.), «Քերականական ոճական իրողությունները Գուսան Աշոտի ստեղծագործություններում» (Լուսինե Ներսիսյան, ԳՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Գուսան Աշոտի մի քանի ժողովածուների նորաբանությունները և դրանց ոճական արժեքը» (Ինգա Մարգարյան, ԳՊՀ, բ.գ.թ.) և այլն:
«Կրթական գործ. սկզբնավորումը, ձեռքբերումները և զարգացման արդի հիմնախնդիրները» մասնախմբի երկու նիստերում (համանախագահներ՝ Լաուրա Ասատրյան, Շողիկ Ոսկանյան) լսվեցին 16 զեկուցումներ, որոնց թվում՝ «Տաթևի դպրոցը և նրա անխոնջ մշակը» (Շողիկ Ոսկանյան, ՀՊՄՀ, մ.գ.դ., պրոֆեսոր, Վլադիմիր Կարապետյան, ՀՊՄՀ, հ.գ.դ., պրոֆեսոր, Զաբելլա Զոհրաբյան , ՀՊՄՀ, մ.գ.թ, դոցենտ), «Առաքել Սյունեցու մանկավարժական հայացքները» (Լաուրա Ասատրյան , ՀՊՄՀ, մ.գ.դ., պրոֆեսոր, Զարուհի Ասատրյան, ՀՊՄՀ, մ.գ.թ., դոցենտ), «Սյունիք-Արագածոտն կրթական առնչությունները միջնադարում» (Աշոտ Մանուչարյան, ԵՊՀ, բ.գ.թ., դոցենտ), «Գլաձորի համալսարանի ուսումնականները և նրանց ազդեցությունը Սյունիքի գիտակրթական մտքի զարգացման վրա» (Մարգարիտ Ասատրյան, ՀՊՄՀ մ.գ.թ., դոցենտ, Լյովա Հարությունյան, ՀՊՄՀ, մ.գ.թ., դոցենտ), «Սյունիքի նշանավոր ուսումնագիտական կենտրոնները և ուսուցչապետերը (5-12-րդ դարեր)» (Արման Մալոյան, Կրթության ազգային ինստիտուտ,, պ.գ.թ.), «Սյունիքի պատմամշակութային արժեքների ուսումնասիրումը ստուգատեսի շրջանակում» (Աստղիկ Բալայան, ՀՊՄՀ, ԿԱԻ, մ.գ.թ.), «Մեծահասակների կրթության ժամանակակից հիմնախնդիրները Սյունիքի մարզում» (Արմինե Դալլաքյան, ՀՊՀՄ, մ.գ.թ., Հ.Սարգսյան, ՀՊՀՄ, մ.գ.թ. դոցենտ), «Սյունյաց նահանգի կրթական գործի կազմակերպիչների լուսավորական գործունեությունը 14-15-րդ դարերում» (Արմինե Բաղդասարյան, ԱրՊՀ, մ.գ.թ., դոցենտ), «Կրթամշակութային օջախները Սյունիքում 10-14-րդ դարերում» (Սուսաննա Ջանիկյան, ՀՊՀՄ, մ.գ.թ.), «Դասավանդման մեթոդիկայի հարցերը Սյունյաց վարդապետարաններում» (Քրիստինե Մելքումյան, ՀՀ ԳԱԱ, Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտ), «Անձի բազմագործոն ուսումնասիրման էությունը մտածողության ոճերի բացահայտման համատեքստում» (Նազելի Հախվերդյան, հ.գ.թ., դոցենտ), «Գորիս քաղաքի կրթօջախները(19-րդ դարավերջից մինչև մեր օրերը)», Կարինե Միրաքյան(ԳՊՀ)  և այլն:
Գիտաժողովի «Բնագիտական ուսումնասիրություներ» մասնախմբում (համանախագահներ՝ Աշոտ Մարտիրոսյան, Լուիզա Վարդանյան) ներկայացված 7 զեկուցումները վերաբերում էին մաթեմատիկական կրթության սկզբնավորմանը և հետագա զարգացմանը Գորիսի տարածաշրջանում (Ա.Մարտիրոսյան, ԳՊՀ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, Արփինե Դինունց, ԳՊՀ, ֆ.մ.գ.թ., դոցենտ), Գորիսի տարածաշրջանում աճող դեղաբույսերի հատկությունների ուսումնասիրության վերլուծությանը (Լուիզա Վարդանյան, ԳՊՀ, ք.գ.դ., դոցենտ), Սյունիքի լանդշաֆտա-բնապահպանական և էկոլոգա-մշակութային առանձնահատկություններին (Արտաշես Զիրոյան, ՀՊՄՀ, կ.գ.դ., Տիգրան Թանգամյան , ՀՊՄՀ, մ.գ.դ, պրոֆեսոր, Քնարիկ Ուզունյան, ՀՊՄՀ, մ.գ.թ, Արմենուհի Փիլթակյան, ՀՊՄՀ), ինչպես նաև Սյունիքի մարզում ռազմավարական դեր ունեցող Որոտան գետի և նրա ջրահավաք ավազանի էկոլոգիական գնահատականի վերլուծությանը (Շուշան Շալունց, ԳՊՀ, կ.գ.թ., դոցենտ) և այլն: Կային նաև մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկային վերաբերող զեկուցումներ:
Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ գիտաժողովի փակման լիագումար նիստը: Մասնախմբերի ղեկավարները հաղորդեցին քննարկումների մասին: Կարևորելով նման թեմատիկայով գիտաժողովի կազմակերպումը՝ նրանք բարձր գնահատեցին այն թե’ կազմակերպական մակարդակի և թե’ գիտական որակի առումով:
«Սյունիքը ունակ է ապահովելու հետազոտությունների լայն թեմատիկաինչպես իր պատմամշակութային փոխառնչությունների աշխարհագրական շրջանակների (ՀսԿովկասԻրանԱրցախՍևանի ավազանԱրարատյան դաշտավայրՆախիջևան և այլն), այնպես էլ քաղաքական պատմության բազմերանգության առումներով» (Մկրտիչ Զարդարյան), հետևաբար գիտնականները հույս հայտնեցին, որ թեմատիկ ուղղվածությամբ նմանատիպ գիտաժողովների կազմակերպումը Սյունիքում կլինի շարունակական ու նպատակային:
Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ գիտաժողովի նիստերում հնչած զեկուցումները կարևոր կռվաններ են Սյունիքի հոգևոր ու նյութական հարուստ ժառանգության ուսումնասիրման, վերաարժևորման ու նորաահաստատման գործում:
Նշենք, որ Գորիսի պետական համալսարանում ՀՀ Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ գործում է «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» ծրագիրը, որի գիտաշխատողները ակտիվորեն ներգրավված էին գիտաժողովի նպատակադիր աշխատանքներում:
Գորիսի պետական համալսարանի հոբելյանի առթիվ ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Գորիսի պետհամալսարանի դահլիճում ուսանողության, պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաժողովի հյուրերի համար համերգային ծրագրով հանդես եկավ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սեդրակ Երկանյան): Օրվա մասն էր կազմում նաև հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Գիտաժողովի շրջանակներում իրականացվեցին պատմաճանաչողական այցեր (Ակսել Բակունցի տուն-թանգարան, Խնձորեսկ):

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Գիտաժողովի պատասխանատու քարտուղար

22687546_1108192855978688_7923818970881279067_n

22687687_1108190899312217_1371263491439333415_n22728838_1108189762645664_499304656532431897_n

22728824_1108190719312235_8135288447881952191_n

22688461_1108189839312323_1190799926460329191_n

22687636_1108191139312193_9186296706305594784_n     22780207_1108190812645559_2135697617336141678_n

22688531_1108190205978953_7584811710337149261_n

22814034_1108190409312266_1358417291892201085_n

22555169_1108191012645539_6831448847365547499_n

22730086_1108190999312207_7685909698568052044_n

22780145_1108190305978943_4495802700913878352_n

22554836_1108190655978908_970710674997685400_n

22554915_1108193015978672_6776082538515026007_n

22555055_1108190599312247_4033727052051894744_n22687546_1108192855978688_7923818970881279067_n22555183_1108191812645459_5539548376070798523_n22729129_1108206555977318_1744296801880640277_n

22730065_1108192429312064_8380256168586196162_n

22730108_1108191389312168_1419658403827946259_n

22730272_1108191489312158_2254653060603837617_n

22814192_1108190959312211_7447560789889997283_n

22814296_1108191282645512_1622519277525039229_n

22552801_1108191182645522_5604226339508083440_n

22552730_1108191429312164_5869169309057640733_n

22552742_1108190752645565_2706362488712547324_n

22687895_1108206295977344_4985669546177077633_n

22687844_1108205859310721_7522304748304918361_n

22687702_1108206889310618_4684556347658218955_n

22528555_1108205359310771_3441910727682231259_n22528491_1339471966163148_8605976222439892554_n 22554795_1108205375977436_7798519411615104220_n

22554942_1108193225978651_3470181990221351283_n

22554859_1108207232643917_610371411188704100_n

22552809_1108206145977359_9194510752798325355_n

22554921_1108206255977348_2176190320603158128_n

22555096_1108205362644104_2642899598035536642_n

22688045_1108205955977378_7690565137605044024_n

22688059_1108205939310713_1495457347281542136_n    22780125_1108207062643934_3558996461520525456_n

22688677_1108206845977289_8659567128502885243_n

22730323_1108207149310592_212213471739315259_n

22730231_1108207162643924_6600049282434551125_n

22730610_1108207039310603_5350101004711193471_n

22728972_1108206119310695_3944777027798695247_n

22780403_1108191635978810_488531145681139308_n

22780238_1108205752644065_5881122896146664497_n

22730509_1108205532644087_8971927372769560191_n

22780138_1108207415977232_3349696348490106670_n

22788964_1108207579310549_7971822738611009460_n

22780671_1108207425977231_5640255401363267445_n

22780578_1108189749312332_8672120794682045119_n

22788866_1108207582643882_7817257321680722181_n

22555031_1108189812645659_8716393667011513731_n

22730555_1108192035978770_4275086483989074059_n

22688356_1943538149305766_2396240111811723858_n

22688866_1108193775978596_2843518085045449921_n

22728798_1108206572643983_63752338170919694_n

22554981_1108206765977297_6420366820519219927_n

22688615_1108206849310622_5997866805057909475_n

22550001_710796365790390_8517847178888191494_n

22539704_711177579085602_1575667994339754486_n

22519430_711177745752252_484554148319575422_n

22852987_707481689451467_2089450719130190484_n

22894363_708601169339519_8417016113345759170_n

22853027_708601502672819_243084832099838008_n

22851913_708601329339503_7149686798037988136_n

22886301_708599776006325_7373517258121370747_n

22554928_1108211199310187_3228217617962786735_n

    Լուսանկարները՝ Գևորգ Հայրապետյանի

Facebook Comments