ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ

Հոկտեմբերի 15-ին ԳՊՀ-ի նիստերի սրահում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի նիստ, որի օրակարգում ՈՒԽ նախագահի ընտրությունն էր: Ս.թ. հոկտեմբերի 11-ին լրացել էր գործող ՈՒԽ-ի լիազորությունների ժամկետը, որի ընթացքում միայն տեղի էր ունեցել խորհրդի անդամների մասնակի շրջափոխություն` պայմանավորված անդամների շրջանավարտությամբ և ուսանողների նոր հոսքով:

Նիստի ընթացքում առաջադրվեց երկու թեկնածու` «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Էրիկ Զեյնալյանը և «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մարի Թևոսյանը: Քվեարկության արդյունքներով ԳՊՀ-ի ՈՒԽ նախագահ ընտրվեց Մարի Թևոսյանը, փոխնախագահ` Էրիկ Զեյնալյանը:

Գործող կանոնադրության համաձայն` ձևավորվել են նաև ֆակուլտետային ուսանողական խորհուրդները, ընտրվել նախագահներն ու փոխնախագահները:

Առաջիկայում ՈՒԽ-ն կանցնի համալսարանում ուսանողական կյանքը կազմակերպելու բնականոն աշխատանքին` իրականացնելով սահմանված լիազորությունները:

Շնորհավորում ենք Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի առաջադեմ ուսանողուհի Մարի Թևոսյանին և բոլոր ուսանողներին, մաղթում արդյունավետ աշխատանք, ձեռքբերումներ:

Facebook Comments