ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՐՔՈՒՄ

Ի հերքումն newinfo.am կայքում ս․թ․ հունիսի 30-ին և հուլիսի 9-ին հրապարակված հեղինակային հոդվածներում (1. «Գորիսի պետական համալսարանում կրքերը թեժանում են. ռեկտորի հրաժարականի պահանջով հանդես է գալիս իրավագիտության աբիոնի վարիչ ՄԹելունցը», 2. «ԳՊՀ ռեկտորի գործելակերպը հոգեկան հիվանդի գործելակերպի է նմանվումՄալիկ Թելունց») տեղ գտած խեղաթյուրված փաստերի՝ Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը պարզաբանում է, որ ս․թ․ մայիսի 25-ին հայտարարված ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթին ԳՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մալիկ Թելունցի` մրցույթին մասնակցելու համար ներկայացրած դիմումը ԳՊՀ-ի ռեկտոր Ա․Ղուկասյանի կողմից մերժվել է ս․թ․ հունիսի 21-ի ռեկտորատի թիվ 23 նիստի համապատասխան որոշմամբ՝ հիմք ընդունելով ԳՊՀ-ի Ամբիոնի վարիչի ընտրության կարգի 1-ն բաժնի /ընդհանուր դրույթներ/ 6-րդ կետը, ըստ որի` ամբիոնի վարիչի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի 65-ը: Ամբիոնի վարիչը, որպես կանոն, այդ պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ:
Սույն կարգի  համար հիմք են հանդիսացել երիտասարդ կադրերով բուհի համալրման հեռանկարը, որի իրականացումը պայմանավորված է ՀՀ ներքոնշյալ օրենքների ու օրենսդրական ակտերի առկայությամբ:

  1. Ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հոդված 87-ի /ընտրովի պաշտոնը/` «Ընտրովի պաշտոններ են համարվում ընտրությունների միջոցով զբաղեցվող պաշտոնները: Այդ պաշտոնները, ինչպես ընտրությունների անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով90 կամ կազմակերպության կանոնադրությամբ:
  2. 90ՊՈԱԿ մասին ՀՀ օրենքով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով ուաումնական հաստատության ռեկտորը, Ֆակուլտետի դեկանը, ամբիոնի վարիչը նշանակվում են ընտրությամբ, որի կարգը սահմանվում է բուհի կանոնադրությամբ:
  3. Ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի Հոդված 6-ի (Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, իրավասությունը և ակադեմիական ազատությունները) 1-ին մասի 3-րդ կետի` բարձրագույն ուսումնական հաստատությունը ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնում է աշխատողների ընտրությունը և բաշխումը, ներառյալ` գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը: Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է  բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը և ընտրությունների անցկացումը:
  4. Ըստ Գորիսի պետական համալսարանի Կանոնադրության 9-րդ կետի 7-րդ ենթակետի` ԳՊՀ-ն իրավասու է ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը` ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը, մշակելու ԳՊՀ-ի ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու նրանց ընտրությունները:

2018թ․ հունիսի 29-ին գումարված ռեկտորատի նիստում ռեկտոր Ա․Ղուկասյանը ներկայացրեց ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթին մասնակցելու համար ԳՊՀ Աշխատակազմի կառավարման բաժնում գրանցված դիմումները, որոնցից երեքը մերժվել էր օրենսդրական և կանոնակարգային հիմքերով: Մերժման հիմքերի մասին ինչպես Մալիկ Թելունցին, այնպես էլ մյուս թեկնածուներին հունիսի 27-ին տրվել էին համապատասխան ծանուցումներ:
Մալիկ Թելունցը համոզմունք էր հայտնել, որ 2009 թվականից ԳՊՀ-ում գործող Ամբիոնի վարիչի ընտրության կարգը հակաիրավական փաստաթուղթ է և չի կարելի դրանով առաջնորդվել: Նրա դիտարկումը մասնավորապես վերաբերում էր կարգում առկա ամբիոնի վարիչի թեկնածուի տարիքային սահմանափակմանը:
Նույն նիստում ռեկտոր Ա.Ղուկասյանը Թելունցին խնդրեց պատճառաբանել, թե, լինելով իրավագիտության դոցենտ, Իրավագիտության ամբիոնի վարիչ ու նաև ԳՊՀ-ի գիտական խորհրդին առնընթեր գործող կանոնադրական և կառուցվածքային փոփոխությունների համակարգման հանձնաժողովի նախագահ, ինչու մինչև հիմա չի բարձրաձայնել նույն կարգի` հակաիրավական լինելու վերաբերյալ իր մտահոգությունները և պահանջ չի դրել գիտական խորհրդի առջև` վերանայելու այն (հիշեցնենք, որ ԳՊՀ ամբիոնի վարիչի ընտրության կարգը հաստատվել է 2009թ. նոյեմբերի 25-ի թիվ 8 նիստում` 22 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ արդյունքներով): Ռեկտորը Թելունցին հանձնարարական տվեց մինչև 02․07.2018թ. ժամը 16։00-ն ներկայացնել օրենքների և օրենսդրական ակտերի այն կետերը, որոնց ուժով ամբիոնի վարիչի մրցույթին մասնակցելու իր դիմումը պետք է ընթացք ստանար, և հիմնավորելու պարագայում պատրաստակամություն հայտնեց վերանայելու իր որոշումը:
Հանձնարարականը լսելուց հետո Մ․Թելունցն ինքնակամ, հանկարծակի ու  անզուսպ պահվածքով լքեց նիստերի սրահը` ռեկտորի հասցեին հնչեցնելով վիրավորանքներ: Քարտուղարի միջոցով ռեկտորը, այնուամենայնիվ, Մալիկ Թելունցին հրավիրեց նիստերի սրահ, սակայն նա հրաժարվեց ներկայանալ և աշխատանքային ժամին հեռացավ համալսարանից:
Ռեկտորատի նիստում որոշում կայացվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226 հոդվածի պահանջով ծանուցել Մալիկ Թելունցին` մինչև 02․07.2018թ. ժամը 16։00-ն տալ գրավոր բացատրություն` իր կոնկրետ նկատառումների ու համալսարանում անհավասարակշիռ պահվածքի վերաբերյալ:
Օրենքով սահմանված կարգով գործատուին համապատասխան հիմնավորումներ ու բացատրություններ տալու փոխարեն իրավագիտության ամբիոնի վարիչը հարցին հանիրավի հնչեղություն տվեց` վերոնշյալ կայքում հրապարակելով ՀՀ ԿԳ նախարարին հասցեագրած իր երկու զեկուցագիր-դիմումները, որոնցում բավականին մանվածապատ, իրավաբանին ոչ հարիր լեզվով անհիմն մեղադրականներ է հնչեցնում բուհի ղեկավարության հասցեին:
Ս.թ հուլիսի 4-ից Մ․Թելունցը բացակայում է աշխատանքից՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրների պատճառով անաշխատունակ է: Ս.թ. հուլիսի 12-ին ԳՊՀ ռեկտորի կողմից Մ.Թելունցին ուղարկվել է երկրորդ ծանուցումը, ըստ որի` համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 226 հոդվածի` պետք է գրավոր բացատրություն տա աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու, կոլեկտիվում աշխատանքային-հոգեբանական անբարենպաստ մթնոլորտ ստեղծելու,  ուսումնամեթոդական գործառույթներ իրականացնող անձին ոչ հարիր, անադեկվատ ու անպարկեշտ պահվածք դրսևորելու, անհայտ կարգավիճակ ունեցող որոշ մեդիահարթակներում անհիմն ու անվայել մեղադրականներով հեղեղված հոդվածներ հրապարակելու և բուհի ղեկավարության հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնելու համար:

Ուղղում

Ս.թ. հուլիսի 12-ին hրապարակված «Պաշտոնական հերքում» վերնագրով հոդվածում տեղ է գտել վրիպակ.

Հոդվածում գրված է.  Ի հերքումն newinfo.am կայքում ս․թ․ հունիսի 30-ին և հուլիսի 9-ին հրապարակված հեղինակային հոդվածներում (1. «Գորիսի պետական համալսարանում կրքերը թեժանում են. ռեկտորի հրաժարականի պահանջով հանդես է գալիս իրավագիտության աբիոնի վարիչ ՄԹելունցը», 2. «ԳՊՀ ռեկտորի գործելակերպը հոգեկան հիվանդի գործելակերպի է նմանվումՄալիկ Թելունց»)տեղ գտած խեղաթյուրված փաստերի՝ Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը պարզաբանում է, որ ս․թ․ մայիսի 25-ին հայտարարված ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթին ԳՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մալիկ Թելունցի` մրցույթին մասնակցելու համար ներկայացրած դիմումը ԳՊՀ-ի ռեկտոր Ա․Ղուկասյանի կողմից մերժվել է ս․թ․ հունիսի 21-ի ռեկտորատի թիվ 23 նիստի համապատասխան որոշմամբ՝ հիմք ընդունելով ԳՊՀ-ի Ամբիոնի վարիչի ընտրության կարգի 1-ն բաժնի /ընդհանուր դրույթներ/ 6-րդ կետը, ըստ որի` ամբիոնի վարիչի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի 65-ը: Ամբիոնի վարիչը, որպես կանոն, այդ պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ:
Սույն կարգի  համար հիմք են հանդիսացել երիտասարդ կադրերով բուհի համալրման հեռանկարը, որի իրականացումը պայմանավորված է ՀՀ ներքոնշյալ օրենքների ու օրենսդրական ակտերի առկայությամբ:

Պետք է լինի.  Ի հերքումն newinfo.am կայքում ս․թ․ հունիսի 30-ին և հուլիսի 9-ին հրապարակված հեղինակային հոդվածներում (1. «Գորիսի պետական համալսարանում կրքերը թեժանում են. ռեկտորի հրաժարականի պահանջով հանդես է գալիս իրավագիտության աբիոնի վարիչ ՄԹելունցը», 2. «ԳՊՀ ռեկտորի գործելակերպը հոգեկան հիվանդի գործելակերպի է նմանվումՄալիկ Թելունց»)տեղ գտած խեղաթյուրված փաստերի՝ Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը պարզաբանում է, որ ս․թ․ մայիսի 25-ին հայտարարված ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների տեղակալման մրցույթին ԳՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մալիկ Թելունցի` մրցույթին մասնակցելու համար ներկայացրած դիմումը ԳՊՀ-ի ռեկտոր Ա․Ղուկասյանի կողմից մերժվել է ս․թ․ հունիսի 26-ի ռեկտորատի թիվ 23 նիստի համապատասխան որոշմամբ՝ հիմք ընդունելով ԳՊՀ-ի Ամբիոնի վարիչի ընտրության կարգի 1-ն բաժնի /ընդհանուր դրույթներ/ 6-րդ կետը, ըստ որի` ամբիոնի վարիչի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի 65-ը: Ամբիոնի վարիչը, որպես կանոն, այդ պաշտոնում կարող է ընտրվել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ:
Սույն կարգի  համար հիմք են հանդիսացել երիտասարդ կադրերով բուհի համալրման հեռանկարը, որի իրականացումը պայմանավորված է ՀՀ ներքոնշյալ օրենքների ու օրենսդրական ակտերի առկայությամբ:

Facebook Comments