Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    Գորիսի պետական համալսարանը հայտարարում է բաց մրցույթ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման համար:
Դեկան կարող է ընտրվել այն պրոֆեսորը կամ դոցենտը, որն ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ: Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի դեկանի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքը, որպես կանոն, չպետք է գերազանցի 65-ը: Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնառաջադրմամբ:
Առաջադրման վերաբերյալ փաստաթղթերը (համապատասխան ստորաբաժանումների որոշումները կամ ինքնառաջադրվողի դիմումը ռեկտորին, կադրերի հաշվառման անձնական թերթիկը, քաղվածք աշխատանքային գրքույկից, դեկանի թեկնածուի ինքնակենսագրությունը, գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները` հաստատված սահմանված կարգով, հրատարակված գիտական աշխատությունների ցանկը, առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը) ներկայացնել ԳՊՀ գիտական քարտուղարին, մինչև ս/թ. դեկտեմբերի 11-ը, ժամը 16:00-ն (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.` 028422767, 098196720, 093280904):

***

 Գորիսի պետական համալսարանը հայտարարում է բաց մրցույթ բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի տեղակալման համար: