ՊԱՏՐԱՍՏ Է ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ...

Ամփոփվել են Գորիսի պետական համալսարանում հոկտեմբերի 5-6-ն անցկացվելիք ուսանողական հանրապետական գիտաժողովի հայտերը: ԳՊՀ-ից և ՀՀ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից(Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան, Շիրակի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, Վանաձորի պետական համալսարան) ստացված հայտերից զեկուցման է երաշխավորվել[…]

 

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻԻՆ

Սեպտեմբերի 27-ին Գորիսի պետական համալսարանի ՀՀՄ ֆակուլտետում ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ արիության դաս-ցերեկույթ՝ նվիրված հայ ազգային-քաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա, հրապարակախոս Շահան Նաթալիին: Հայրենասեր մտավորականի ու ազգային գործչի բազմարդյունք գործունեությունը փառազարդում են այն էջերը, որոնք կապվում են «Նեմեսիսի»՝ Եղեռնի կազմակերպիչների հետ[…]

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՔԻ ՈՒ ԳՐՈՂԻ ՀԵՏ

ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի և ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ին համալսարանում տեղի ունեցավ գրական հանդիպում արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի հետ: Օրերս լույս է տեսել Դիանա Համբարձումյանի նոր[…]

 

ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ...

Սիրելի’ համալսարանականներ, Ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Խելացի, ուսումնատենչ սերունդն ազգապահպանության, հզոր հայրենիք ունենալու նախապայմաններից է: Յուրաքանչյուր մանկավարժի, գիտնականի համար հայրենասիրությունից հայրենաշինություն տանող ամենակարճ ճանապարհը գիտելիքն ու կրթությունն է: Սիրելի’ ուսանողներ, առաջի’ն կուրսեցիներ, դուք եք օրվա խորհրդի[…]

 

ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օգոստոսի 28-ին այցելեց Գորիսի պետական համալսարան և հանդիպեց պրոֆեսորադասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչների հետ: ԿԳ նախարարին և ներկաներին ողջունեց ԳՊՀ-ի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝ շնորհակալություն հայտնելով նախարարին խորհրդակցական շրջայցի և համալսարանականներին[…]

 

ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ

Հուլիսի 21-ին Գորիսի պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի  2016-2017 ուս. տարվա առկա ուսուցմամբ բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր: Հանդիսույթը բացեց ու[…]

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի  հայրենակիցներ, Սիրով հրավիրում ենք հուլիսի 21-ին, ժամը 10:30-ին ներկա գտնվելու ԳՊՀ Բնագիտական Մասնագիտությունների ֆակուլտետի 2016-2017 ուս. տարվա առկա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Այն տեղի կունենա ԳՊՀ 2-րդ  մասնաշենքի 1-ին հարկի ճեմասրահում: Բնագիտական մասնագիտությունների[…]

 

ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՄԱՀՎԱՆ 80-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հուլիսի 8-ին լրացավ Ակսել Բակունցի մահվան 80-րդ տարելիցը: Օր, որ սև ժապավենով պատմության մեջ արձանագրեց Բակունցի գնդակահարության դառնաղի փաստը՝ հավերժորեն մխեցնելով սերունդների սրտերը և ստիպելով գլուխ խոնարհել ամենալուսավոր, ամենապայծառ, «արցունքի պես ջինջ» գրողի եղերական տառապանքի ու հիշատակի առջև… Տարելիցի առթիվ[…]

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ. «ՍՅՈՒՆԻՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՋԱԽ»

Գորիսի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 19-20-ը կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ «Սյունիքը կրթության և մշակույթի օջախ» խորագրով՝ նվիրված ԳՊՀ-ի հիմնադրման 50-ամյակին: Գիտաժողովի թեմատիկ շրջանակը՝ Սյունիքի կրթամշակութային օջախները. Տաթևի վանքը՝ իբրև հոգևոր-մշակութային կենտրոն, Սյունիքի հնագիտական մշակույթը և ազգագրական միջավայրը, Սյունիքի լուսավորիչ մանկավարժները[…]