Ուսանողական խորհուրդ

ԳՊՀ Ուսանողական խորհուրդը հիմնադրվել է 2002 թվականի հոկտեմբերի 25-ին (հիմնադիր նախագահ՝ Տ. Վանդունց): ԳՊՀ Ուսանողական խորհուրդը ներկայացուցչական, ինքնակառավարվող և ուսանողների սոցիալական շահերը ներկայացնող ընտրովի մարմին է։ Այն ոչ քաղաքական և անկուսակցական կազմակերպություն է, որն արտահայտում և պաշտպանում է ուսանողների շահերը՝ նպաստելով նրանց կրթական, հետազոտական, ֆիզիկական և բարոյական զարգացմանը: ԳՊՀ ուսանողական խորհուրդը նպատակ ունի պաշտպանել ուսանողների իրավունքներն ու շահերը, բարձրացնել սոցիալական դերը և քաղաքացիական ներգրավվածությունը, նպաստել նրանց ստեղծագործական զարգացմանը:

ԳՊՀ ուսանողական խորհուրդը հանրապետության լավագույն մարզային ուսանողական կազմակերպություններից է: Հիմնադրման օրվանից ԳՊՀ ուսանողական խորհուրդը ակտիվ գործունեություն է ծավալել ոչ միայն բուհերի ուսանողների, այլ նաև Գորիսի երիտասարդության շրջանում՝ աշխատելով մի շարք նախաձեռնությունների և ծրագրերի վրա: 2004 թվականին արժանացել է «Հայկյան» մրցանակի եւ համարվել հանրապետության լավագույն մարզային ուսանողական կազմակերպությունը։ ԳՊՀ Ուսանողական խորհուրդը համագործակցում է տարբեր ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների, ՀԿ-ների և հիմնադրամների հետ (Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամ, Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիա և այլն):

ԳՊՀ ՈՒԽ նախագահն է Մոնիկա Զիլֆուղարյանը:

Հեռ.՝ (374 94) 11-45-76: