Ռեկտոր

ՏԻԳՐԱՆ ՎԱԼԵՐԻԿԻ ՎԱՆԴՈՒՆՑ

Տիգրան Վալերիկի Վանդունց

Ծնվել է 1982թ. դեկտեմբերի 30-ին Գորիս քաղաքում:

2000թ. գերազանցության մեդալով ավարտել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը:

2005թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղը՝ ստանալով ճարտարագետի որակավորում «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտությամբ:

2008թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ասպիրանտուրան` ստանալով ճարտարագետ-հետազոտողի աստիճան «Նյութագիտություն և մետալուրգիա» մասնագիտությամբ:

2008թ. պաշտպանել է «Բարիում-ստրոնցիումի տիտանատի, մագնետիտի և մագնեզիում-ցինկային ֆերիտների ստացման տեխնոլոգիայի մշակումը ինքնատարածվող բարձրջերմաստիճանային սինթեզի մեթոդով» թեկնածուական տենախոսությունը և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան «Նյութագիտություն և կոմպոզիցիոն նյութեր» մասնագիտությամբ:

2006-2008թթ. աշխատել է ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) կիբեռնետիկայի դեպարտամենտի Միկրոէլեկտրոնիկայի և կենսաբժշկական սարքերի ամբիոնում որպես ավագ լաբորանտ:

2008-2018թթ. աշխատել է Գորիսի պետական համալսարանում որպես գիտական քարտուղար, համատեղությամբ՝ Էլեկտրոնիկայի և էլեկտրաէներգետիկայի ամբիոնի դոցենտ (դասավանդման առարկան՝ «Նյութագիտություն»):

2011թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում «Նյութագիտություն և մետալուրգիա» մասնագիտությամբ:

2013թ. ստացել է ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի` Նագուշ Հարությունյանի անվան 2-րդ կարգի մրցանակ տեխնիկական գիտությունների և մեխանիկայի բնագավառում:

2017-2018թթ. աշխատել է Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար:

2019-2022թթ. աշխատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն:

30.05.2022թ. ընտրվել և 23.06.2022թ. նշանակվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր` 5 տարի ժամկետով։

21 գիտական հոդվածների և թեզիսների, 1 գյուտի և 3 ուսումնամեթոդական աշխատանքի հեղինակ/համահեղինակ է:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի 1 դուստր։