Միջազգային համագործակցություն

sdfs

tempus

ՏԵՄՊՈՒՍԻ ՄԱՀԱԹՄԱ ԵՎ ԱՐԱՐԱՏ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՊՀ-ՈՒՄ

Հունիսի 7-ից 8-ը Գորիսի պետական համալսարանում էին Էրազմուս+ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լ. Կառլովան և գրասենյակի աշխատակիցներ է. Սողոմոնյանն ու Ա. Թորոսյանը,ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Ա.Պապոյանը և կրթության փորձագետ Ս.Կարաբեկյանը:

Հունիսի 7-ին տեղի ունեցավ Տեմպուսի Մահաթմա և Արարատ ծրագրերի հերթական մշադիտարկման հանդիպումը, որն իրականցնում էին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լ.Կառլովան և գրասենյակի աշխատակիցներ է.Սողոմոնյանն ու Ա. Թորոսյանը:

Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, ԳՊՀ միջազգային համագործակցության և ծրագրերի կենտրոնի աշխատակիցները, Մահաթմա և Արարատ ծրագրերի աշխատանքային խմբերի անդամները, ինչպես նաև ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի ներկայացուցիչները:

ԳՊՀ ռեկտորը ողջունեց հանդիպման մասնակիցներին և ներկայացրեց Տեմպուսի շրջանակներում 2012թ.-ից բուհում իրականացված երկու միջազգային ծրագրերի` Մահաթմայի և Արարատի շոշափելի արդյունքները, կայուն շարունակականության և հետագա համագործակցության հնարավորությունները: Նա մասնավորապես նշեց, որ Մահաթմա ծրագրի հիմնական արդյունքը «Կրթության կառավարում» մագիստրոսական ուսումնական ծրագրի ներդրումն է և շարունակական իրականացումը ԳՊՀ-ում: Այդ կրթական ծրագրի շրջանավարտների մեծ մասն աշխատում է մասնագիտական ոլորտում: Ծրագրի իրականացման ընթացքում ուսումնական պլանը և առարկայական ծրագրերը պարբերաբար վերանայվել ու թարմացվել են: Ռեկտորը նաև ընդգծեց, որ ծրագրի շարունակականությունն ապահովելու գրավականը կոնսորցիումի գործընկեր բուհերի միջև համագործակցությունն է, և Կրթության միջազգային ասոցիացիան մեծապես կնպաստի դրան:

Անդրադառնալով Արարատ ծրագրի իրականացման գործընթացներին` Ա.Ղուկասյանը ծրագրի շոշափելի արդյունքը համարեց բուհի պրոֆեսորադասախոսական ու վարչական աշխատակազմի ներկայացուցիչների՝վերապատրաստումների արդյունքում ձեռքբերած գիտելիքներն և հմտությունները՝ համալսարան-գործատու համագործակցության, շրջանավարտների տվյալների բազայի հավաքագրման և ստեղծման շրջանակներում: Ծրագրի ավարտից հետո տվյալների բազան անընդհատ թարմացվում է, և ընդլայնվում են համագործակցության շրջանակները:

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լարա Կառլովան ողջունեց ներկաներին և խոսեց Տեմպուսի Մահաթմա և Արարատ ծրագրերի շրջանակներում ստեղծված համագործակցության մասին՝ կարևորելով նմանատիպ ծրագրերի իրականացման արդյունքում ուսումնական հաստատությունների ու համակարգերի զարգացման ու բարեփոխման, ուսումնական ծրագրերի մշակման, բարձրագույն կրթության կառավարման համակարգի բարելավման և բարձրագույն կրթության ու հասարակության միջև կապերի ամրապնդման նպատակով իրականացված աշխատանքների արդյունավետությունը: Նա նաև անդրադարձավ ԳՊՀ-ի մասնակցությանը ուսանողների շարժունության ծրագրերին, հանդիպեց շարժունության ծրագրերին մասնակցած ուսանողների և «Կրթության կառավարում» մասնագիտությամբ շրջանավարտների հետ:

Մշտադիտարկման ընթացքում քննարկումներ եղան ԳՊՀ-ում Մահաթմա և Արարատ ծրագրերի աշխատանքային խմբերի անդամների հետ ծրագրերի շրջանակներում համագործակից բուհերի փոխադարձ այցելությունների, վերապատրաստումների, փորձի փոխանակման նպատակով կատարված աշխատանքների և գրանցված արդյունքների վերաբերյալ:

Աշխատանքային առաջին օրվա ավարտին հյուրերը եղան երկու ծրագրերի արդյունքում ձեռքբերված, տեղեկատվական անհրաժեշտ տեխնոլոգիաներով կահավորված լսարաններում` հավաստիանալու, թե տրամադրված սարքավորումները որքանով են նպաստում կրթական գործընթացն առավել արդյունավետ իրականացնելուն և ծրագրերի շարունակական զարգացմանը:

Հունիսի 8-ին Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խումբն իրականացրեց սեմինար հանդիպում` նվիրված ՀՀ մարզերի պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմավարական ծրագրերի պլանավորման և կառավարման հիմնախնդիրների քննարկմանը: Սեմինարը վարեցին ԿԳՆ զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Ա.Պապոյանն ու կրթության փորձագետ Ս.Կարաբեկյանը՝ անդրադառնալով բուհերի առջև ծառացած մարտահրավերներին, ռազմավարական համահունչ քայլերի, ինքնավերլուծությունների նպատակայնության, ԳՊՀ-ի ռազմավարական ծրագրի ճիշտ պլանավորման ու մշակման հարցերին: Քննարկումների արդյունքում վերհանվեցին ԳՊՀ-ի գործունեության ուժեղ և թույլ կողմերը, առաջնային խնդիրները, առանձնացվեցին այն կարևոր ռազմավարական քայլերը, որոնք պետք է ձեռնարկել` ուսանողների շարժունության բարձրացման, դասախոսների մասնագիտական վերապատրաստումների, այլ բուհերի հետ համագործակցության ակտիվացման, ռեսուրսների նպատակային կիրառման, աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտություններ ներդնելու, դիմորդների հոսքի ապահովման, համալսարանի առաջանցիկ զարգացման համար:

Հանդիպման ավարտին փորձագետները շնորհակալություն հայտնեցին համագործակցության համար` պատրաստակամ հերթական հանդիպման ընթացքում քննարկելու ԳՊՀ-ի զարգացման նոր հայեցակարգը, որն ուղղված բուհի տեսլականի կյանքի կոչմանը:

mahatma-monitoring-1-small
mahatma-monitoring-2-small
mahatma-monitoring-3-small
mahatma-monitoring-5-small
mahatma-monitoring-7-small
mahatma-monitoring-8-small
mahatma-monitoring-9-small
mahatma-monitoring-10-small
mahatma-monitoring-11-small
mahatma-monitoring-12-small
mahatma-monitoring-13-small
mahatma-monitoring-14-small
mahatma-monitoring-15-small
mahatma-monitoring-16-small
mahatma-monitoring-17-small

ՏԵՄՊՈՒՍԻ ՄԱՀԱԹՄԱ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2016թ-ի սեպտեմբերի 30-ին ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ Տեմպուսի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Կոնսորցիումի գործընկերները Վրաստանից, ՄԹ-ից, Իտալիայիս, Ֆրանսիայից և Չեխիայի հանրապետությունից հավաքվել էին` ներկայացնելու ծրագրի գործունեության չորս տարիների ընթացքում իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, շոշափելի արդյունքները, լավագույն փորձի փոխանակումը և հետագա պլանները:

ՄԱՀԱԹՄԱՆ միացյալ ծրագիր է, որը նպատակ ունի մտցնել բարեփոխումներ Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Ծրագրի հայաստանյան և վրացական գործընկերները ութ ուսումնական մոդուլներ են ստեղծել վեց եվրոպական հաստատությունների աջակցությամբ: Այս մոդուլները ներմուծում են դասավանդման և ուսուցման նոր մեթոդներ, ինչպես նաև ուսանողների գնահատման նոր մոտեցումներ: Պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի համար կազմակերպվել են հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ: Ծրագրի շրջանակներում իրականացվել է ոսանողների շարժունություն դեպի ԵՄ գործընկեր ԲՈՒՀ-եր: ԿՄԱ-ն, որը ստեղծվելէ խթանելու արդյունավետ համագործակցությունը շահառուների միջև, նույնպես ներկայացվեց համաժողովի ժամանակ:

ԳՊՀ-ից համաժողովին մասնակցում էին պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի ներկայացուցիչներ Հ. Պետրասյանը /Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ /, Ն. Սաֆարյանը/ ծրագրի դասընթացավար/, Ս. Հայրապետյանը /ՄՀՈԱ բաժնի պատասխանատու/, Թ. Օհանյանը / ՄՀՈԱ բաժնի աշխատակից/ և մագիստրատուրայի ուսանողներ Ա. Մինասյանն ու Ա. Մկրտչյանը /Կրթության կառավարում/:

Ստորև ներկայացնում ենք Մահաթմա ծրագրով ԳՊՀ-ում ներդրված <<Կրթության կառավարում>> մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանը։pdf_Icon

ՀՊՀՄ-1
ՀՊՀՄ-2
ՀՊՀՄ-3

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲԱԹ ՍՊԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ, ՄԹ

2016թ-ի հուլիսի 3-6-ը ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում Բաթ Սպայի համալսարանում, ՄԹ, տեղի ունեցավ ծրագրի կառավարման խորհրդի և Կրթության Միջազգային Ասոցիացիայի վերջին հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի և կառավարման խորհրդի անդամները: ԳՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ռեկտոր Ա. Ղուկասյանը և ծրագրի դասընթացավար Ն. Սաֆարյանը:

Հանդիպման նպատակն էր՝
-հանրագումարի բերել ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում իրականացված և կատարվելիք աշխատանքները նախքան ծրագրի վերջին համաժողովը,
-քննարկել հոդվածների հրատարակման ներկայացման վերջնաժամկետները
-քննարկել ծրագրի մի շարք տեխնիկական և ֆինանսական հարցեր
-վերջնական պայմանավորվածության գալ համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերի շուրջ
-քննարկել ԿՄԱ-ի հետագա անելիքները և միջազգային գիտական հանդեսի հետ կապված հարցեր:

Ծրագրի գլխավոր գործընկերները ներկայացրեցին աշխատանքային փաթեթների առկա կարգավիճակը և և դրանք նախքան համաժողովը ավարտուն վիճակի հասցնելու նպատակով իրականացվող որոշ աշխատանքներ:

BATH-1
BATH-2
BATH-3
BATH-4

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՒ ԷՐԱԶՄՈՒՍ+ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ․մայիսի 26-27-ին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի աշխատակիցներ Լանա Կառլովան և Էդիթ Սողոմոնյանն այցելեցին Գորիսի պետական համալսարան` մշտադիտարկման և Էրազմուս+ ծրագրի շուրջ տեղեկատվական հանդիպում կազմակերպելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցեցին Գորիսի պետական համալսարանի ռեկտորը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ինչպես նաևՍյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու գործատուներ:/p>

Մշտադիտարկման նպատակն էր քննարկել Գորիսի պետական համալսարանում իրականացված Տեմպուս-ի երեք ավարտված ծրագրերը (ARARAT, Cap4Com և MAHATMA) և Էրազմուս+-ի երկու նոր (LNSS և HERITAG) ծրագրերի ընթացիկ կարգավիճակը, զարգացումն ու շարունակականությունը:

Հանդիպումը պատասխանատուներին հնարավորություն ընձեռեց ներկայացնելու ծրագրերի շրջանակներում իրականացված համագործակցության արդյունքները:

Մայիսի 27-ին տեղական շահառուները տեղեկացվեցին Էրազմուս+ ծրագրի և, մասնավորապես, Էրազմուս+-ի 2016թ.-ի առաջարկների ներկայացման մրցույթի մասին։

Տեղեկատվական հանդիպումն ուղղված էր ծրագրի միջազգային բարձրագույն կրթությանն առնչվող մի շարք գործողությունների ներկայացմանը, որոնք են` կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, միջազգային կրեդիտային շարժունությունը և Ժան Մոնե գործողությունները։

Մահաթմա-1
մահաթմա-2
մահաթմա-3
մահաթմա-4
մահաթմա-5

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՎ ԾՈՎՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ, ԹԲԻԼԻՍԻ

Կրթության Միջազգային Ասոցիացիայի առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ Միջազգային սև ծովյան համալսարանում 2016թ-ի մայիսի 3-ին, նպատակ ուներ համախմբելու ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամներին՝ քննարկելու և համաձայնության գալու ասոցիացիայի հիմնական փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև հանրագումարի բերելու միջազգային գիտական հանդեսի հրատարակման հետ կապված գործողությունները:

Հաջորդ օրը, մայիսի 4-ին նույն համալսարանում տեղի ունեցավ կոնֆերանս, որի նպատակն էր ծրագրի գործընկերներին և շահառուներին ներկայացնել ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների և ձեռքբերումների մասին:

ԳՊՀ-ից աշխատանքներին մասնակցում էին ԳՊՀ պրոռեկտոր Զ. Գրիգորյանը և ծրագրի դասընթացավար Ն. Սաֆարյանը:

BSU-1
BSU-2

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀՊՄՀ-ՈՒՄ

2016-ի մարտի 17-18-ը ՄԱՀԱԹՄԱ ծրագրի շրջանակներում Հայաստանում և Վրաստանում անցկացվեցին հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ: Սա չորրորդ և վերջին դասընթացն էր ծրագրի շրջանակներում, որի նպատակն էր աջակցել պրոֆոսորադասախոսական կազմին վերանայելու ուսումնական ծրագրերը՝ հիմք ընդունելով ՈԱ գործակալությունների դիտողությունները և խորհուրդները` հաշվի առնելով ԵՄ գործընկերների առաջարկած թեմաները, որոնք հաստատվել էին կոնսորցիումի կողմից համակարգման վերջին հանդիպման ժամանակ:

ԳՊՀ-ից դասընթացներին մասնակցում էին ինը ներկայացուցիչ պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմից՝ Զ. Գրիգորյան /ԳՊՀ պրոռեկտոր/, Հ. Պետրասյան /Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ/, Ն. Սաֆարյան /ծրագրի դասընթացավար/, Ս. Հայրապետյան /ՄՀՈԱ բաժնի պատասխանատու/, Թ. Օհանյան / ՄՀՈԱ բաժնի աշխատակից/, Գ.Ստեփանյան /պատմության ամբիոնի դասախոս/, Գ.Մինասյան /Տնտեսագիտության ամբիոնի վարիչ/ և ուսանողներ` Հ.Բաբայան/Տնտեսագիտություն/, Ա. Նահապետյան /Կրթության կառավարում/:

Դասընթացավարներն էին Պոլ Միլանը /Մազարիկի համալսարան/ և Ջորջ Դաֆուլասը/ Միդլսեքսի համալսարան/:

Դասընթացներն ընդգրկում էին հետևյալ թեմաները.

-ուսանողների մշտադիտարկումը և ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքում:
-տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության կառավարման ոլորտում
-ինչպես խթանել ուսումնական ծրագրի կայուն զարգացումը և ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի միջազգային շարժունություն ծրագրի ավարտից հետո
-մասնագիտական էթիկա /ինչպիսի մոտեցումներ ունենալ ուսանողների նկատմամբ/ և այլն:

aspu

ararat-4
ararat-3
ararat-2
ararat_Page_1
ararat_Page_2

erasmus

ԳՊՀ-ն հանդիսանում է Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի գործընկեր համալսարան:

Ծրագրի գործընկերներն են`

  • ՀՀ պետական կառավարման ակադեմիան` Հայաստան
  • Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը՝ Հայաստան
  • Գորիսի պետական համալսարանը՝ Հայաստան
  • Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտը` Իռլանդիա
  • Կրետեի համալսարանը՝ Հունաստան
  • Պիրամիդ խումբը` Գերմանիա
  • Բրասովի Տրանսիլվանիա համալսարանը՝ Ռումինիա
  • Մոլդովայի պետական կառավարման ակադեմիան՝ Մոլդովա
  • Բելցիի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանը՝ Մոլդովա
  • Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիան՝ Բելառուս
  • Բելառուսի պետական համալսարանը՝ Բելառուս
  • Բրեստի պետական տեխնիկական համալսարանը՝ Բելառուս
  • Գրոդնոյի Յանկա Կուպալայի անվան պետական համալսարանը՝ Բելառուս

Ասոցիացված գործընկերներն են`

  • Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումը
  • Մոլդովայի գրադարանների կոնսորցիումը
  • Բելառուսի ազգային գրադարանը:

Դասընթաց 1

«Անգլերեն հատուկ նպատակներով» դասընթաց՝ LNSS ծրագրի շրջանակում

Էրազմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում 2016թ-ի մայիսի 17-18-ը ԳՊՀ-ում անցկացվեց «Անգլերեն հատուկ նպատակներով» խորագրով դասընթացը, որին մասնակցեցին համալսարանի գրադարանների աշխատակիցները, դասախոսները և վարչական աշխատողները: Դասընթացը վարում էին Ծրագրի ներկայացուցիչներ, Եվրոմիության դասընթացավարներ` պրոֆեսոր Ջերարդ Քուլենը և Սաբրինա Հյութերը /Պիրամիդ խումբ/:

Դասընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով մասնակիցները, ըստ անգլերենի իրենց իմացության /սկսնակներ և միջին ու բարձր մակարդակի անգլերեն/, բաժանվեցին երկու խմբի:

«Սկսնակների» խմբում դասընթացավարը/դասընթացավար` Սաբրինա Հյութերը/ թեստի միջոցով պարզեց, թե խմբի անդամներն ինչ մակարդակով են տիրապետում լեզվին, ապա մի շարք քերականական և բառապաշարային վարժությունների և առաջադրանքների միջոցով և արդյունավետ մեթոդներով ավելացրեց նրանց գիտելիքների պաշարը:

Անգլերենին միջին և բարձր մակարդակով տիրապետողների խմբի դասընթացավար պրոֆեսոր Ջերարդ Քուլենը ներկայացրեց ցուցադրություններ միջազգային չափանիշներին համապատասխան ինքնակենսագրություն (CV) գրելու, տպավորիչ հրապարակային խոսք կառուցելու և ցուցադրություններ ստեղծելու վերաբերյալ, այնուհետև դասընթացի մասնակիցները ձեռք բերված գիտելիքները կիրառեցին գործնականում`կազմելով իրենց սեփական ինքնակենսագրությունը(CV) և ներկայացնելով ցուցադրություններ տարբեր թեմաներով:

Երկօրյա դասընթացի մասնակիցները ստացան հավաստագրեր:

Training_1_7
Training_1_9
Training_1_8
Training_1_13
Training_1_14
Training_1_11
Training_1_12
Training_1_15

Դասընթաց 2

Էրազմուս+ “Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով”(LNSS) ծրագրի շրջանակներում հունիսի 21-22-ը Գորիսի պետական համալսարանում անցկացվեց “Անգլերեն հատուկ նպատակների համար” թեմայով երկօրյա դասընթաց` նախատեսված գրադարանի անձնակազմի, դասախոսական և վարչական աշխատակազմի համար:

Սա ծրագրի շրջանակում անցկացվող “Անգլերեն հատուկ նպատակների համար” դասընթացի երկրորդ փուլն էր, որը վարում էին պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչին (Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարան, Ռումինիա) և Մանոլիս Կոուկոուրակիսը (Կրետեի համալսարան, Հունաստան):

ԳՊՀ ռեկտոր Ա. Ղուկասյանը նշեց ծրագրի կարևորությունը կրթության արդյունավետ կազմակերպման և որակի ապահովման համար: Նա մասնավորապես նշեց, որ ժամանակակից համալսարանները անհնար է պատկերացնել առանց հարուստ գրադարանային ֆոնդի, հարմարավետ ընթերցասրահների, ուսումնամեթոդական էլեկտրոնային ռեսուրսների, միջգրադարանային տեղեկատվական համակարգի և սպասարկման անհրաժեշտ մակարդակի:

Հաշվի առնելով դասընթացավարների բարձր մասնագիտական կարողությունները, ռեկտորը վստահություն հայտնեց, որ մասնակիցները կստանան հարուստ նյութ իրենց մասնագիտական գործունեությունը ճիշտ ուղորդելու համար: Համոզված ենք, որ ծրագրի անընդհատությունը և շարունակականությունը կտա ցանկալի արդյունք:

Ընդհանուր դասընթացը կազմված է ութ մոդուլից, որից երկուսը ներկայացվել էին նախորդ դասընթացին:

“Անգլերեն հատուկ նպատակների համար” դասընթացի այս փուլում նախատեսված վեց մոդուլներն ընդգրկում են հետևյալ թեմաները՝

  • գրադարանի և աշխատակազմի կառավարում
  • հաղորդակցման, ժամանակի կառավարման և ցուցադրությունների պատրաստման հմտություններ գրադարանավարների համար
  • տեղեկատվական գրագիտություն և հետազոտական հմտություններ
  • նորարարական առցանց գրադարանային ծառայություններ 21-րդ դարի գրադարանների համար
  • էլեկտրոնային գրադարան
  • հասանելիություն դեպի գրադարան և հասարակություն՝ հատուկ կարիքներ ունեցող սովորողների համար
  • գրադարանային ֆոնդի զարգացման քաղաքականություն
  • տեղեկատվական ռեսուրսների արդյունավետ օգտագործում
  • հեղինակային իրավունքների և գրագողության հետ կապված խնդիրներ
  • հետազոտությունների և մեջբերումների նպատակով օգտագործվող մատենագրական ծրագրեր
  • դասախոսական կազմի հետ համագործակցության հմտություններ

Դասընթացի ընթացքում կիրառվող ինտերակտիվ մեթոդները նպաստեցին, որ մասնակիցները ձեռք բերեն լայն տեղեկատվություն և գործնական հմտություններ և խորացնեն իրենց մասնագիտական գիտելիքները: Նրանք արտայհայտեցին իրենց երախտագիտությունը և պատրաստակամությունը հետագայում ևս մասնակցելու ծրագրի շրջանակներում կազմակերպվելիք դասընթացներին: Մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Դասընթացն ամփոփվեց կլոր սեղան-քննարկմամբ, որին մասնակցում էր նաև համալսարանի ռեկտորը:

Training_2_1
Training_2_2
Training_2_3
Training_2_4
Training_2_5
Training_2_6

Լիմերիկ

2016 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 2-ը Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտում (Իռլանդիա) անցկացվեցին LNSS ծրագրի շրջանակներում նախատեսված ուսումնական մոդուլների պատրաստման դասընթացներ:

Գրադարանավարների վերապատրաստման համար նախատեսված ութ ուսումնական մոդուլների մշակման դասընթացներին մասնակցում էին LNSS ծրագրի կոնսորցիումի անդամ 9 ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ` գրադարանավարներ և դասախոսներ Հայաստանից, Բելառուսից և Մոլդովայից:

ԳՊՀ-ից Լիմերիկի վերապատրասման դասընթացներին մասնակցում էին ծրագրի համակարգող Ն. Սաֆարյանը և համալսարանի գրադարանի աշխատակից Ա. Ղազարյանը:

Աշխատանքներն իրականացվում էին ԵՄ դասընթացավարներ և գրադարանային գործի փորձագետներ Ջերալդ Քավանագի, Պադրիգ Քըրբիի (Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտ, Իռլանդիա), Ջերարդ Քուլլենի (Պիրամիդ խումբ,Գերմանիա), Անջելա Ռեպանովիչիի ( Տրանսիլվանիայի համալսարան,Ռումինիա), Մանոլիս Կուկուրակիսի (Կրետեի համալսարան.Հունաստան) ղեկավարությամբ և խորհրդատվությամբ:

Կոնսորցիումի անդամ երեք երկրների բուհերի ներկայացուցիչները դասընթացները վարող եվրոպական գործընկերների աջակցությամբ մշակեցին և ներկայացրին բուհական գրադարանների ուժեղ և թույլ կողմերը երեք երկրներում, ինչպես նաև նախապատրաստեցին գրադարանավարների համար նախատեսված 8 ուսումնական մոդուլների նախնական տարբերակները:

Մեկ այլ կարևոր աշխատանք էր կազմել և ներկայացնել Ազգային իրազեկվածության օրվա նախնական տարբերակները, որորք նախատեսվում է իրականացնել Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում 2017թ-ին:

Լիմերիկում դասընթացի մասնակիցները նաև այցելեցին Լիմերիկի հանրային, Լիմերիկի տեխնոլոգիայի ինստիտուտի և Լիմերիկի համալսարանի գրադարաններ:

Limerick_1
Limerick_2
Limerick_3
Limerick_4
Limerick_5
Limerick_6

Պիլոտային դասընթաց

Նոյեմբերի 28-ին Գորիսի պետական համալսարանում Erasmus+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում մեկնարկեց <<Անգլերեն հատուկ նպատակներով>> պիլոտային դասընթացը, որին մասնակցում էին ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, գրադարանային բաժնի աշխատակիցներ, վարչական աշխատողներ, ինչպես նաև Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժնի ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջունեցին ծրագրի ներկայացուցիչներ Բրաշովի Տրանսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչը և Հունաստանի Կրետեի համալսարանի գրադարանի տնօրեն Մանոլիս Կոուկոուրակիսը: Ծրագրի ընթացքը դիտարկելու նպատակով երկրորդ անգամ գտնվելով Հայաստանում` նրանք խանդավառ էին տեսնելով ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները և բարձր գնահատելով դրանք:

Բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, ով վերստին բարձր գնահատեց միջազգային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրի արդեն տեսանելի արդյունքներն ու գրադարանների արդիականացմանն ուղղված աշխատանքները: Նա կարևորեց գրադարանների արդիականացման ծրագրին Գորիս համայնքի գրադարանների աշխատակիցներին ներգրավելու փորձը:

Ողջույնի խոսք հղեց նաև ԳՊՀ դասախոս, ծրագրի համակարգող Նաիրա Սաֆարյանը, ով ներկայացրեց (LNSS) ծրագրի շրջանակներում ԳՊՀ-ում իրականացված աշխատանքների մասին հաշվետվություն և ծրագրով նախատեսված ութ ուսումնական մոդուլներից առաջին` Անգլերեն հատուկ նպատակներով (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) մոդուլի ընդհանուր նկարագրությունը և նպատակները:

ԳՊՀ գրադարանային բաժնի, նոր ընթերցասրահի, ծրագրին գրադարանավարների մասնակցության մասին խոսեց ԳՊՀ գրադարանի վարիչի պաշտոնակատար Նուարդ Շալունցը: Ժամանակակից գրադարանների, էլեկտրոնային գրադարանների կարևորության մասին շնորհանդես և ուսուցողական <<Պատմություն>> մասնագիտության 4-րդ
կուրսի ուսանողուհի Աստղիկ Իսախանյանը:

Ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների հիմնական ութ մոդուլներից ԳՊՀ-ի կողմից նախընտրելի առաջին` Անգլերեն հատուկ նպատակներով (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) մոդուլի առաջին դասը վարեց ԳՊՀ աշխատակից Հասմիկ Միրզոյանը:

Training_4_1
Training_4_2
Training_4_3
Training_4_4
Training_4_5
Training_4_6
Training_4_9
Training_4_8
Training_4_7
Training_4_10

Erasmus+ LNSS ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵՑ ԳՊՀ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԸ

Դեկտեմբերի 23-ին Գորիսի պետական համալսարանում «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ԳՊՀ գրադարանի վերանորոգված ընթերցասրահի բացման արարողությունը, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, ԳՊՀ գրադարանի վարիչի պաշտոնակատար Ն.Շալունցը, ծրագրի ԳՊՀ համակարգող Ն.Սաֆարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ:

Ողջույնի խոսք ասաց ԳՊՀ ռեկտորը` ծրագրի հերթական փուլի բարեշահ իրականացման առթիվ: Նա հույս հայտնեց, որ ընթերցասրահը հարազատ հավաքատեղի կդառնա ուսանողների համար` համախմբելով ընթերցասերներին գրի ու գրականության շուրջ:

Նորացված ընթերցասրահի բարեկարգ վիճակը, մասնագիտական անհրաժեշտ գրականությունը, էլեկտրոնային գրադարանից օգտվելուհնարավորությունը համապատասխանում են ժամանակակից գրադարանային ընթերցասրահների չափանիշներին: Ներկաները հույս հայտնեցին, որ համալսարանում գրադարանային գործի զարգացմանը միտված ծրագրերն անխախտ ու արդյունավետ ընթացք կունենան:

Erasmus+1
Erasmus+2
Erasmus+3
Erasmus+4
Erasmus+5
Erasmus+6

Ավարտվեց նոյեմբերի 28-ին Գորիսի պետական համալսարանում Erasmus+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում մեկնարկած <<Անգլերեն հատուկ նպատակներով>> (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) մոդուլի պիլոտային դասընթացը:

Դասընթացներին մասնակցում էին ԳՊՀ գրադարանի աշխատակիցներ, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ:

Մասնակիցների ձեռքբերած գիտելիքները ստւգելու նպատակով` դասընթացավարներ Ն. Սաֆարյանը և Հ. Միրզոյանը մասնակիցներին հանձնարարեցին ամփոփիչ ստուգողական առաջադրանքներ` գրավոր և բանավոր:

Դասընթացի մասնակիցները նաև լրացրեցին գնահատման հարցաթերթիկներ և ստացան հավաստագրեր: Նրանք երախտագիտւթյան խոսք ասացին դասընթացավարներին՝ արդյունավետ դասընթաց իրականացնելու համար և հույս հայտնեցին, որ նմանօրինակ դասընթացները շարունակական բնույթ կունենան:

Letter_training_1
Letter_training_2
Letter_training_3
Letter_training_4
Letter_training_5
Letter_training_6
Letter_training_7
Letter_training_8
Letter_training_9
Letter_training_10
Letter_training_11
Letter_training_12
Letter_training_13
Letter_training_14
Letter_training_15
Letter_training_16
Letter_training_17
Letter_training_18
Letter_training_19
Letter_training_20
Letter_training_21
Letter_training_22

Հանդիպում-աշխատաժողով Դրեզդենում՝ (LNSS) ծրագրի շրջանակներում

2017թ. մարտի 1-3-ը Գերմանիայի Դրեզդեն քաղաքի տեխնոլոգիակա նհամալսարանում
(Գերմանիայի առաջատար ուսումնական հաստատություներից մեկը և Սաքսոնիայի ամենախոշոր բուհը) տեղի ունեցավ (LNSS) ծրագրի կոնսորցիումի անդամ հաստատությունների ներկայացուցիչների հանդիպում-աշխատաժողովը` նվիրված ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությանը:

ԳՊՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ծրագրի համակարգող Նաիրա Սաֆարյանը և դասընթացավար Հասմիկ Միրզոյանը:
Ծրագրի համակարգողը` Թ. Խեչոյանը, հանդես եկավ ծրագրի շրջանակում կոնսորցիումի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ընդհանուր հաշվետվությամբ:

Կոսորցիումի անդամները` Արևելյան գործընկերության երեք երկրների` Հայաստանի, Մոլդովայի ևԲելառուսի ինը և Եվրոպական Միության երկրների (Իռլանդիա, Գերմանիա, Ռումինիա, Հունաստան) չորս բուհերի ներկայացուցիչները, հանդես եկան ծրագրի մեկնարկից ի վեր կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով և ներկայացրին գրադարանների իրազեկման ազգային օրվա հետ կապված նախագծերը:

Աշխատանքներին մասնակցում էին Արևմտյան Բալկաններում իրականացվող նմանատիպ ծրագրի կոնսորցիումի ներկայացուցիչները: Համատեղ աշխատանքները հնարավորություն տվեցին մասնակիցներին զուգահեռներ անցկացնելու երկու տարածաշրջանների LNSS ծրագրերի աշխատանքների միջև ևփոխանակել իրենց փորձն ու հմտությունները:

Մասնակիցները այցելեցին Սաքսոնիային ահանգի և Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանի գրադարան (SLUB): 9 միլիոն միավոր գրքերի հավաքածու ունեցող գրադարանը ներառում է նաև ամենախոշոր արխիվային կենտրոնը Գերմանիայում և հնագույն ձեռագրերի թանգարանը:

dresden-1
dresden-2
presentation-1
dresden-3
dresden-4

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ապրիլի 11-ին Գորիսի պետական համալսարանում կայացավ Erasmus+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով») և Erasmus+ Heritag (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և երկրատեղեկատվության ոլորտների ուսումնակրթական ծրագիր) միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների ներկայացում-քննարկումը, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, հյուրեր:

Erasmus+ LNSS ծրագրի նպատակների, ծրագրի շրջանակներում ըստ աշխատանքային փաթեթների իրականացված գործունեության, դասընթացների անցկացման, SWOT վերլուծության, 1-ին մոդուլի (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) շրջանակում իրականացված Պիլոտային դասընթացների անցկացման և արդյունքների, որպես ծրագրի համաֆինանսավորում` ԳՊՀ վերանորոգված և արդիականացված ընթերցասրահի, Ազգային իրազեկության օրվա նախապատրաստական աշխատանքների և հետագա անելիքների մասին հաշվետվություն ներկայացրեց ԳՊՀ–ում Erasmus+ LNSS ծրագրի համակարգող Ն.Սաֆարյանը:

ԳՊՀ–ում Erasmus+ Heritag ծրագրի համակարգող Հ.Բաբայանը ցուցադրեց և խոսեց Heritag ծրագրի շրջանակներում համագործակցող երկրների կողմից փոխադարձ այցելությունների և համագործակցության արդյունքների, ծրագրի մեկնարկին իրականացված հարցումների, շահառուների ներգրավվածության, ԳՊՀ կազմում ընդգրկված անդամների գործունեության վերաբերյալ: Erasmus+ Heritag ծրագրի ԳՊՀ ներկայացուցիչ, ԳՊՀ ՃՏՖ Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գ.Մինասյանը, որպես աշխատանքների անմիջական մասնակից, անդրադարձավ Heritag ծրագրի նպատակներին, ծրագրի շրջանակներում ներդրվելիք «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտության ուսումնական պլանին, շուկայական պահանջներին ու առաջնահերթություններին համապատասխանեցված ակադեմիական առարկայացանկին, ԳՊՀ-ում GIS լաբորատորիայի առկայության պայմաններում նախատեսվող քայլերին ու աշխատանքներին:

Հաղորդումներին հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ներկաները տարաբնույթ հարցեր ուղղեցին ծրագրերի ԳՊՀ համակարգողներին ու ներկայացուցիչներին: Հարցերն առավելապես վերաբերում էին LNSS ծրագրային ԳՊՀ խմբի կողմից մշակվելիք ռազմավարական ծրագրի քայլերին, ծրագրի նպատակային դրույթների իրատեսական արդյունքներին, ԳՊՀ գրադարանի էլեկտրոնային ֆոնդի ստեղծմանն ու թվայնացմանն ուղղված հրատապ աշխատանքներին, SWOT վերլուծության արդյունքում առանձնացված սպառնալիքներին, Heritag ծրագրի շրջանակներում պատրաստվելիք մասնագետների շուկայական պահանջարկին (մասնավորապես` Սյունիքի տարածաշրջանում), ծրագրի մասին ուսանողների ու շահառուների իրազեկվածության խնդրին, խորհրդակցական մարմնի ստեղծմանն ու նոր անդամների ներգրավմանը:

heritag_lnss
heritag_lnss_1
heritag_lnss_2
heritag_lnss_3
heritag_lnss_4
heritag_lnss_5
heritag_lnss_6
heritag_lnss_7

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 3-ին Գորիսի պետական համալսարանում Erasmus+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով») ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված <<Գիտելիքի դուռ>> կարգախոսով միջոցառումների համալիր շարք:

Ներկաներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը` կարևորելով Գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված համալիր միջոցառումները, օրվա խորհուրդն ու իրազեկվածության դերը գրադարանային գործի ճիշտ կազմակերպման բնագավառում:

Erasmus+ LNSS ծրագրի նպատակների, կատարված աշխատանքների, կատարման ժամանակացույցի, մասնագիտական դասընթացների ու վերապատրաստումների, տեսանելի արդյունքների, գրադարանային արդիականացմանն ուղղված ծրագրային քայլերի ու գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված ծրագրի մասին զեկուցեց ԳՊՀ–ում Erasmus+ LNSS ծրագրի համակարգող Ն.Սաֆարյանը:

ԳՊՀ գրադարանի գործունեության, վերոնշյալ ծրագրին բաժնի մասնակցության, երկկողմանի հանդիպումների, քննարկումների, դասընթացների, ծրագրի շրջանակներում գրադարանի աշխատակիցների վերապատրաստման, գործընկեր համալսարանների գրադարանների աշխատանքներին ծանոթացման, փորձի փոխանակման, վերանորոգված ընթերցասրահի ու թվայնացման գործընթաց սկսելու նախապատրաստական աշխատանքների մասին ներկայացրեց ԳՊՀ գրադարանի վարիչի պաշտոնակատար Ն.Շալունցը:

<<Աշխարհի ամենագեղեցիկ ու ամենաարտասովոր գրադարանները>>թեմայով գիտելիքաշատ, հետաքրքիր ու բազմաբովանդակ զեկույցով հանդես եկավ ԳՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ, ԳՊՀ ՀՀՄ ֆակուլտետի <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ս.Ալավերդյանը:

Միջոցառումների առաջին փուլն ամփոփվեց ԳՊՀ ներկայացուցչական կազմի, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչների, գրադարանների աշխատակիցների ակտիվ քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ ու հետաքրքիր առաջարկներով:

Այնուհետև մասնակիցներն այցելեցին ԳՊՀ գրադարան, ծանոթացան արդիականացված ընթերցասրահին, մասնակցեցին գրադարանային բաժնի կողմից կազմակերպված <<Հնագույն գրադարաններ և հայկական առաջին տպագիր գրքերը, ինչպես նաև Հ.Շիրազի կյանքն ու գործը>>թեմայով գրական-մշակութային ցերեկույթին:

Գրադարանային ազգային իրազեկման օրվան նվիրված <<Գիտելիքի դուռ>>միջոցառումների շարքը եզրափակվեց համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում ԳՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնած ֆլեշմոբով, որի նպատակն էր հանրությանը իրազեկել գրադարանային օրվա մասին:

events-devot
events-devot-1
events-devot-2
events-devot-3
events-devot-4
events-devot-5
events-devot-6
events-devot-7
events-devot-8
events-devot-9
events-devot-10
events-devot-11

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԿՐԵՏԵԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ, ՌԵԹԻՄՆՈ

Էրազմուս+ «Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. Գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով» (LNSS) ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 24 – 30-ը Կրետեի համալսարանում, Ռեթիմնո, տեղի ունեցան «Որակի ապահովում» թեմայով դասընթացներ: Դասընթացներին մասնակցեցին ԵՄ փորձագետները և ծրագրի գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները:
Դասընթացներն ընթացան Կրետեի համալսարանի գրադարանի մասնաշենքում:
Դասընթացների առաջին օրը ծրագրի համակարգող Թ. Խեչոյանը ողջունեց դասընթացի մասնակիցներին և ներկայացրեց ծրագրի ընթացքը, իրականացված աշխատանքները, ձեռքբերված հաջողությունները և շոշափելի արդյունքները` հատկապես ընդգծելով ութ ուսումնական մոդուլների ստեղծումը և դրանց պիլոտային իրականացումը գործընկեր հաստատություններում, գրադարանների ազգային իրազեկման օրվա կազմակերպումն ու հաջող իրականացումը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացները և դրանց մասնակիցների տպավորիչ քանակը:
Դասընթացն ընդգրկում էր հետևյալ թեմաները՝
• Որակի կառավարում և որակի ապահովում
• Որակի ապահովման եվրոպական չափորոշիչներ և որակը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համատեքստում
• Որակի եվրոպական չափորոշիչները բարձրագույն կրթության ոլորտում
• Որակի եվրոպական չափորոշիչները և որակի ապահովումը հանրային սեկտորում
• Ռիսկերի վերահսկում
• Անգլերենը որպես դասավանդման միջոց
«Որակի եվրոպական չափորոշիչները բարձրագույն կրթության ոլորտում» դասընթացին Մանոլիս Կուկուրակիսը /Կրետեի համալսարան/ և Լիլիանա Ռոգոզևան /Տրանսիլվանիայի համալսարան/ ներկայացրին որակի ապահովման նպատակով իրականացված աշխատանքներն իրենց համալսարաններում:
Մանոլիս Կուկուրակիսը /Կրետեի համալսարան/ և Անջելա Ռեպանովիչին /Տրանսիլվանիայի համալսարան/ ներկայացրին Հայաստանում, իսկ Ջերրի Կուլենը` Մոլդովայում իրականացված ազգային իրազեկման օրվա մշտադիտարկման և SWOT վերլուծությունները, ինչպես նաև իրենց նկատառումներն ու դիտողությունները:
Դասընթացների ընթացքում ծրագրի գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները խոսեցին ազգային իրազեկման օրվա կազմակերպման ու իրականացման աշխատանքների նկարագրության և հետագա արդյունքների մասին:
Դասընթացի մասնակիցները նաև քննարկեցին ծրագրի շրջանակներում ստեղծված ութ ուսումնական մոդւլների վերանայման և լրամշակման հարցերը: Նախատեսվում է պլանավորել և իրականացնել երկրորդ պիլոտային դասընթացը`ընտրելով մեկ այլ մոդուլ և ելնելով տվյալ հաստատության նախապատվություններից և կարիքներից. պիլոտային դասընթացը կսկսվի նոյեմբերին և կավարտվի դեկտեմբերի սկզբին:
Ջերրի Կուլենը /Պիրամիդ խումբ/ առաջարկեց ներդնել մոդուլները համալսարանների ուսումնական ծրագրերում, ինչպես նաև գրադարանի և վարչական աշխատակազմի վերապատրաստման դասընթացներում: Նա նաև ներկայացրեց «Անգլերենը որպես դասավանդման միջոց» թեման: Քանի որ ավելի ու ավելի շատ համալսարաններ սկսել են օգտագործել անգլերենը որպես դասավանդման միջոց, ապակառուցվածքային փոփոխությունների, բազմազան մեթոդաբանություն օգտագործելու հարցը դառնում է արդիական: Նա խոսեց իրենց փորձի մասին Դրեզդենի տեխնիկական համալսարանում և ընդգծեց «Անգլերեն հատուկ նպատակներով» դասընթացի ներմուծման կարևորությունը ցանկացած կրթական հաստատության ծրագրերում և վերապատրաստման դասընթացներում՝ դիմակայելու համար բարձրագույն կրթության համաշխարհային մրցակցային շուկայում:
Փորձի փոխանակման նպատակով դասընթացի մասնակիցները հրավիրվեցին այցելելու Կրետեի համալսարանի և Ռեթիմնոյի քաղաքային նորակառույց գրադարաններ, որտեղ ծանոթացան բաց և փակ հասանելիության, հանրագիտարանների, հին գրքերի վերականգնման և պահպանման, եվրոպական փաստաթղթերի պահպանման բաժիններին, արխիվներին և թանգարաններին: Առանձնահատուկ ուշադրության էին արժանի հունական պատմությունն ու քաղաքակրթությունը ներկայացնող հազվագյուտ գրքերը և պարբերականների հավաքածուները:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան որակի ապահովման դասընթացի մասնակցության հավաստագրեր:

a
q
c
h
b
f
d
g

erasmus

Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումները զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվության ոլորտների ուսումնական ծրագրերում

Վրաստան, Թբիլիսի

2016 թ-ի ապրիլի 23-30-ը և հունիսի 18-25-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անկացվեցին HERITAG կրթական ծրագրի GIS(գեոինֆորմացիոն համակարգեր) վերապատրաստման դասընթացներ, որին Գորիսի պետական համալսարանից մասնակցեցին Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գուրգեն Մինասյանը և Էլեկտրոնիկայի ամբիոնի դասախոս Հայկ Մարտիրոսյանը:

Միջազգային Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող HERITAG (բարձրագույն կրթության միջդիսցիպլինար բարեփոխումները զբոսաշրջության կառավարման մեջ և կիրառական գեոինֆորմացիան) կրթական ծրագիրն ընդգրկում է եվրոպական չորս երկրների (Իտալիա,Իսպանիա,Շվեդիա,Հունաստան) և Վրաստանի ու Հայաստանի պետական բարձրագույն մի քանի բուհեր և տուրիստական կազմակերպություններª Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Կրթական բարեփոխումների կենտրոնը և Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունը:

GIS վերապատրաստման դասընթացներն անցկացվել են երկու փուլով, որոնց հիմնական ուղղություններն էին` ծանոթացում GIS քարտեզներին, աշխարհագրական տվյալների մուտքագրում, քանակական և դասակարգվող տվյալների խորհրդանշում, տարածական հարաբերության վերլուծություն, քարտեզների դասավորություն և շերտավորում, GIS տվյալների խմբագրում, վերլուծում և խնդիրների լուծում: Դասընթացների ընթացքում վրացի փորձագետները ներկայացրել են տեսական դասախոսություններ, մասնակիցներին ծանոթացրել գեոինֆորմացիոն կիրառական գործընթացին̀ անմիջապես Թբիլիսիի տարբեր շրջաններում:

Ծրագրի նպատակը տուրիզմի բիզնեսի զարգացումն է և գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների ներառումը ուսումնական պրոցեսներում:

ԳՊՀ-ի ներկայացուցիչները GIS վերապատրաստման դասընթացներից յուրացրած գիտելիքներն ու փորձը բարենպաստորեն կկիրառեն մեր համալսարանում̀̀ ̀ մասնավորապես առաջիկայում ներդրվելիք «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի և GIS լաբորատորիայի ուսումնական գործունեության շրջանակներում:

Heritag_1
Heritag_2
Heritag_3

Իսպանիա, Վալենսիա

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի ունեցավ ERASMUS+ HERITAG ծրագրի <<Զբոսաշրջային ձեռնարկատիրություն>>թեմայով դասընթաց, որին մասնակցեցին Գորիսի պետական համալսարանի Միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման բաժնի մասնագետ, ծրագրի համակարգող Հայկ Բաբայանը և Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գուրգեն Մինասյանը: Ծրագրի նպատակը տուրիզմի բիզնեսի զարգացում և գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների ներառումն ուսումնական գործընթացում : <<Զբոսաշրջային ձեռնարկատիրություն>>թեմայով դասընթացն ընդգրկում էր ծանոթություն Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի Start Up դպրոցին,մի շարք դասախոսություններ ձեռնարկություններ, բիզնես մոդել թեմաներով,խմբային աշխատանքներ, իսկ արդյունքում` բիզնես պլանի կազմում և ներկայացում:

Դասընթացի վերջին օրը կազմակերպվեց այցելություն Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի Start Up կենտրոն:

Heritag_6
Heritag_5

Հայաստան, Գորիս

Դեկտեմբերի 16-ին Գորիսի պետական համալսարանում էին HERITAG (բարձրագույն կրթության միջդիսցիպլինար բարեփոխումները զբոսաշրջության կառավարման մեջ և կիրառական գեոինֆորմացիան) կրթական ծրագրի համակարգող, Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանի պրոֆեսոր Լուիս Անգել Ռուիզ Ֆերնանդեզը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, HERITAG ծրագրի հայաստանյան համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը:

Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, ծրագրի ԳՊՀ համակարգող Հայկ Բաբայանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ և ծրագրի արդյունավոր իրականացմանն օժանդակելու պատրաստակամություն հայտնեց ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը:

Մեծապես տպավորված ԳՊՀ իր առաջին այցելությունից` Լ.Ա.Ռ. Ֆերնանդեզն ամփոփ ներկայացրեց HERITAG կրթական ծրագիրը, իրենց այցելության նպատակն ու պատասխանեց ներկաների հարցերին:

Պաշտոնական մասին հաջորդեց ծրագրի կառավարման թիմի հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական նպատակներն ու գործունեությունը, ընդհանուր կառավարման խնդիրները, ինչպես նաև քննարկվեցին ֆինանասական ու տեխնիկական հարցեր:

Heritag_7
Heritag_8
Heritag_9
Heritag_10
Heritag_11
Heritag_12
Heritag_13
Heritag_14

ERASMUS+ HERITAG ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

2017թ. փետրվարի 28-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ ERASMUS+ HERITAG ծրագրի մոնիտորինգը, որին ներկա էին ERASMUS+ ծրագրերի հայաստանյան համակարգող Լանա Կարլովան և ծրագրի մասնակից բուհերի համակարգողները :

ԳՊՀ-ից ծրագրի մոնիտորինգին մասնակցեցին ԳՊՀ ռեկտոր Ա. Ղուկասյանը, ՄՀԿՈԱ բաժնի մասնագետ, ERASMUS+ HERITAG ծրագրի ԳՊՀ համակարգող Հ.Բաբայանը, գլխավոր հաշվապահ Ռ. Թապտուղյանը, Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գ.Մինասյանը:

Հանդիպումը բացեց և ծրագրի նպատակների, կատարված աշխատանքների, փոխադարձ հանդիպումների, հետագա անելիքների, ֆինանսական և տեխնիկական բնույթի հարցերի մասին ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, HERITAG ծրագրի հայաստանյան համակարգող Վ. Հովհաննիսյանը:

ERASMUS+ HERITAG ծրագրի ԳՊՀ համակարգող Հ. Բաբայանը էլ ներկայացրեց ԳՊՀ-ի կողմից ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն ու նախատեսվող քայլերը:

Մոնիտորինգին ներկաները քննարկեցին մասնակից բուհերի կողմից կատարված առանձին և ընդհանրական գործունեությունը, ամբողջացրին առաջիկա անելիքների ցանկը:

heritag-monitoring-1
heritag-monitoring-2
heritag-monitoring-3
heritag-monitoring-4
heritag-monitoring-5
heritag-monitoring-6
heritag-monitoring-7
heritag-monitoring-8

Իտալիա, Ռիմինի

2017թ-ի մարտի 19-ից ապրիլի 1-ը Erasmus+ HERITAG ծրագրի շրջանակներում Իտալիայի Ռիմինի քաղաքի Բոլոնիայի համալսարանում տեղի ունեցան վերապատրաստման դասընթացներ, որին մասնակցեցին HERITAG ծրագրի անդամ երկրների հայաստանյան և վրաստանյան մասնակիցները: Գորիսի պետական համալսարանից հանդիպանը ներկա էին ԳՊՀ-ում HERITAG ծրագրի համակարգող, ՄՀԿՈԱ բաժնի մասնագետ Հ. Բաբայանը և ԳՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գ. Մինասյանը:

«Զբոսաշրջության կառավարում» խորագրով իրականացվեցին դասընթացներ` հետևյալ թեմաներով.

– Կրեատիվ (ստեղծագործական) արդյունաբերություն և տուրիզմ
– Տուրիզմի տնտեսագիտություն
– Մշակութային տնտեսագիտություն
– Տվյալների բազան տուրիզմում
– Մշակույթ և տուրիզմ՝ տեղական կայուն զարգացման համար
– Մարդկային ռեսուրսների կառավարում և զբոսաշրջային ձեռնարկությունների կազմակերպում
– Web System-ը տուրիզմի արդյունաբերության մեջ
– Տուրիզմի արդյունաբերության ռազմավարությունը:

Դասընթացների ընթացքում մասնակիցներն այցելեցին Ռիմինի ինովացիոն հրապարակ և Start Up կենտրոն:

heritag-italy-1
heritag-italy-2
heritag-italy-3
heritag-italy-4

2017 թ-ի մարտի 23-ից 24-ը Erasmus+ HERITAG ծրագրի շրջանակներում Իտալիայի Ռիմինի քաղաքի Բոլոնիայի համալսարանում տեղի ունեցավ HERITAG ծրագրի կառավարման հանդիպումը, որին մասնակցեցին ծրագրի անդամ երկրների՝ Հայաստանի,Վրաստանի, Իսպանիայի, Հունաստանի և Իտալիայի մասնակիցները:

Գորիսի պետական համալսարանից ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, ԳՊՀ ՄՀԿՈԱ բաժնի միջազգային հարցերով պատասխանատու Ն.Սաֆարյանը ,ԳՊՀ-ում HERITAG ծրագրի համակարգող,ՄՀԿՈԱ բաժնի մասնագետ Հ. Բաբայանը:

Հանադիպանը ներկայացվեցին ծրագրի շրջանակներում համագործակցող բուհերի ուսումնական պլանները, ծրագրային խորհրդակցական մարմինը, ընդգրկված անդամների ցանկը, ուսանողների և շահառուների շրջանում իրականացված հարցումների արդյունքները, առաջիկա անելիքները, ինչպես նաև քննարկվեցին ֆինանսական ու տեխնիկական հարցեր:

rimini-heritag-1
rimini-heritag-2
rimini-heritag-3
rimini-heritag-7
rimini-heritag-6
rimini-heritag-4
rimini-heritag-5

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ապրիլի 11-ին Գորիսի պետական համալսարանում կայացավ Erasmus+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցության ծառայություններ. գրադարանների արդիականացում Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում` գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով») և Erasmus+ Heritag (Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և երկրատեղեկատվության ոլորտների ուսումնակրթական ծրագիր) միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների ներկայացում-քննարկումը, որին ներկա էին ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, հյուրեր:

Erasmus+ LNSS ծրագրի նպատակների, ծրագրի շրջանակներում ըստ աշխատանքային փաթեթների իրականացված գործունեության, դասընթացների անցկացման, SWOT վերլուծության, 1-ին մոդուլի (գրադարաններ, գրադարանային տերմինաբանություն և գրադարանների հասանելիություն) շրջանակում իրականացված Պիլոտային դասընթացների անցկացման և արդյունքների, որպես ծրագրի համաֆինանսավորում` ԳՊՀ վերանորոգված և արդիականացված ընթերցասրահի, Ազգային իրազեկության օրվա նախապատրաստական աշխատանքների և հետագա անելիքների մասին հաշվետվություն ներկայացրեց ԳՊՀ–ում Erasmus+ LNSS ծրագրի համակարգող Ն.Սաֆարյանը:

ԳՊՀ–ում Erasmus+ Heritag ծրագրի համակարգող Հ.Բաբայանը ցուցադրեց և խոսեց Heritag ծրագրի շրջանակներում համագործակցող երկրների կողմից փոխադարձ այցելությունների և համագործակցության արդյունքների, ծրագրի մեկնարկին իրականացված հարցումների, շահառուների ներգրավվածության, ԳՊՀ կազմում ընդգրկված անդամների գործունեության վերաբերյալ: Erasmus+ Heritag ծրագրի ԳՊՀ ներկայացուցիչ, ԳՊՀ ՃՏՖ Տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գ.Մինասյանը, որպես աշխատանքների անմիջական մասնակից, անդրադարձավ Heritag ծրագրի նպատակներին, ծրագրի շրջանակներում ներդրվելիք «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտության ուսումնական պլանին, շուկայական պահանջներին ու առաջնահերթություններին համապատասխանեցված ակադեմիական առարկայացանկին, ԳՊՀ-ում GIS լաբորատորիայի առկայության պայմաններում նախատեսվող քայլերին ու աշխատանքներին:

Հաղորդումներին հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում ներկաները տարաբնույթ հարցեր ուղղեցին ծրագրերի ԳՊՀ համակարգողներին ու ներկայացուցիչներին: Հարցերն առավելապես վերաբերում էին LNSS ծրագրային ԳՊՀ խմբի կողմից մշակվելիք ռազմավարական ծրագրի քայլերին, ծրագրի նպատակային դրույթների իրատեսական արդյունքներին, ԳՊՀ գրադարանի էլեկտրոնային ֆոնդի ստեղծմանն ու թվայնացմանն ուղղված հրատապ աշխատանքներին, SWOT վերլուծության արդյունքում առանձնացված սպառնալիքներին, Heritag ծրագրի շրջանակներում պատրաստվելիք մասնագետների շուկայական պահանջարկին (մասնավորապես` Սյունիքի տարածաշրջանում), ծրագրի մասին ուսանողների ու շահառուների իրազեկվածության խնդրին, խորհրդակցական մարմնի ստեղծմանն ու նոր անդամների ներգրավմանը:

heritag_lnss
heritag_lnss_1
heritag_lnss_2
heritag_lnss_3
heritag_lnss_4
heritag_lnss_5
heritag_lnss_6
heritag_lnss_7